
Արծաթի գինը գերազանցել է 49 դոլարը՝ 2011 թվականի ապրիլի 29-ից ի վեր առաջին անգամ

Comex-ում՝ Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանումում, արծաթի ֆյուչերսների գինը 2025 թվականի դեկտեմբերի մատակարարման համար բարձրացել է 49 դոլարից`մեկ տրոյական ունցիայի դիմաց: Սա 2011 թվականի ապրիլի 29-ից ի վեր՝ առաջին անգամն է, ըստ առևտրային հարթակի տվյալների։
Թանկարժեք մետաղի գինը բարձրացել է 2.91%-ով՝ հասնելով 49.04 դոլարի մեկ տրոյական ունցիայի համար։