Amazon-ը նախատեսում է 1 միլիարդ եվրո ներդնել Բելգիայի լոգիստիկ ոլորտում

Amazon.com Inc.-ը նախատեսում է մինչև 2027 թվականի ավարտը ներդնել 1 միլիարդ եվրո Բելգիայում. հաղորդում է L’Echo թերթը։ Ներդրումները կուղղվեն լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև համագործակցության ամրապնդմանը Bpost փոստային օպերատորի և տեղական փոքր ու միջին բիզնեսների հետ։

Ընկերությունը նպատակ ունի կատարելագործել մատակարարման շղթաները՝ հնարավորություն տալով հաճախորդներին ստանալ պատվերը նույն օրը։ Այս մասին թերթը գրում է՝ հղում անելով Amazon-ի Բելգիայի և Նիդեռլանդների ղեկավար Էվա Ֆեյկտի հայտարարությանը։

L’Echo-ն նշում է, որ Amazon-ի աշխատակազմը Բելգիայում կազմում է մոտ 400 մարդ։ Վերջին տասը տարվա ընթացքում ընկերության ընդհանուր ներդրումները երկրում հասել են մոտ 800 միլիոն եվրոյի։

b24.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031