Բաժիններ՝

ԱՄՆ-ում գրեթե 3,5 հազար մարդ է վարակված կորոնավիրուսով, մահացել Է 65 մարդ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտեցել է 3,5 հազարի, մահացել է 65 մարդ: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը:

Վկայակոչելով առողջապահության համերկրային ու տեղական մարմինների, նահանգների կառավարությունների եւ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալները, հեռուստաալիքը հայտնել է 49 նահանգում եւ Կոլումբիայի օկրուգում 3482 հիվանդացածի մասին:

Նշվում է, որ 65 մարդ, որոնց մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, մահացել է:
Արեւմտյան Վիրջինիան առաջվա պես մնում է ԱՄՆ-ի միակ նահանգը, որտեղ այս պահի դրությամբ հիվանդանալու ոչ մի դեպք չի գրանցվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս