«Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստեր է հանձնում, որպեսզի խղճահարություն առաջացնի». Արթուր Համբարձումյան

ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը 168TV «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ Գյումրիում վիճակն այնքան տագնապային չէ, որքան Երևանում. «Ճիշտ է՝ մարդիկ զգոն և զգուշավոր են, բայց Երևանի և Գյումրիի մեջ մեծ տարբերություն կա: Դա երևի գալիս է նրանից, որ գյումրեցիները երկրաշարժ են տեսել և նման իրավիճակների նկատմամբ իմունիտետ ունեն»:

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստեր է հանձնում, որպեսզի «խղճահարություն առաջացնի» իր ընտրազանգվածի մոտ. «Վարչապետը մեկ անգամ թեստ հանձնեց, և, փառք Աստծո, արդյունքը բացասական էր: Բայց նա նաև երկրորդ անգամ հայտարարեց, որ թեստ է հանձնել, որպեսզի ցույց տա, որ, երբ հանրահավաքներ էր անում, այդ ժամանակ ոչ թե վիրուս տարածողն էր, այլ ընդունողը»:

Դիտարկմանը՝ վարչապետը թափանցիկ է աշխատում, դրա համար է ամեն ինչի մասին հայտարարում, նա այսպես արձագանքեց.

«Վարչապետի աշխատանքը թափանցիկության հետ ոչ մի կապ չունի: Բերեմ մեկ օրինակ՝ եթե նայեք, թե այս կառավարության նիստերին քանի հարց է զեկուցվող, և քանի հարց՝ չզեկուցվող, դուք կտեսնեք, որ չնայած նրան, որ վարչապետը թույլ է տալիս, որ կառավարության նիստերն ուղիղ հեռարձակվեն, բայց այս կառավարության ժամանակ չզեկուցվող հարցերն ավելի շատ են: Ինչպե՞ս է լինում, որ նախկին կառավարությունը չզեկուցվող հարցեր ավելի քիչ էր ունենում, քան այս կառավարությունը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս