
Լիբանանը մարտի 18-ից փակում է Բեյրութի օդանավակայանը, ցամաքային և ծովային սահմանները

Լիբանանի կառավարությունը հայտարարել է երկրում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համաճարակի սպառնալիքի պատճառով մարտի 18-ից մինչեւ 29-ը Բեյրութի միջազգային օդանավակայանը, ցամաքային եւ ծովային սահմանները փակելու մասին: Այդ մասին հայտնել է երկրի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը:
«Մենք այս որոշումն ընդունում ենք՝ ելնելով առողջապահության ոլորտի արտակարգ իրադրությունից, որը պահանջում է բոլոր ջանքերի մոբիլիզացում վտանգավոր վարակի դեմ պայքարելու համար»,- հայտարարել է տիկին նախարարը Բաաբդա պալատում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Tele Liban ալիքը: Նրա խոսքով՝ կառավարության պլանին համապատասխան, որը նախատեսում է արտակարգ բնույթի միջոցառումներ, ամբողջ երկրում հայտարարված է 15-օրյա կարանտին: «Փակ կլինեն պետակա
ն հիմարկությունները, ուսումնական եւ նախադպրոցական հաստատությունները, մասնավոր ձեռնարկությունները, բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնք պարենային անվտանգություն են ապահովում,- ասել է Աբդել Սամադը:- Քաղաքացիներին պատվիրված է մնալ տանը եւ դուրս գալ սոսկ անհրաժեշտության դեպքում»: Արտակարգ ռեժիմով կաշխատեն հոսպիտալները, ուժային կառույցները եւ կենսականորեն կարեւոր օբյեկտները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: