Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 253 հազարը:
Աֆրիկայի 34 երկրում մարտի 19-ի դրությամբ արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) ավելի քան 600 դեպք` համեմատած նախորդ շաբաթվա 147 դեպքի հետ:
168.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի թեկնածուներից Բելլա Լալայանն անդրադառնալով վերը նշված միջադեպին՝ նշեց, որ քանի որ Արցախում խառնաշփոթ առաջացնելու փորձեր անող ուժերն արդեն հասկացել են՝ Արցախում ընտությունների արդյունքներն իրենց չեն գոհացնելու, որոշել են գործադրել վերջին ջանքերն ու լարվածություն հրահրել վերջին օրերին:
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակից ժամանակակից կապի միջոցներով ամենօրյա շփման մեջ է իր գլխավորած քաղաքական ուժի ղեկավար կազմի, կառույցների պատասխանատուների և համակիրների հետ, ըստ անհրաժեշտության հանդիպումներ է ունենում և ուշի-ուշով հետևում կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և այդ տեսանկյունից` ներհայաստանյան իրավիճակին:
Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության գիտական կենտրոնը սկսել է նոր կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումը:
Ազգային ժողովը ս․թ․ մարտի 3-ի հերթական նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (այսուհետ՝ Նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։
«Ներկա դրությամբ մեր առաջնային խնդիրն է՝ ապահովել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի առումով մեր պաշտպանական կարողությունները և խստորեն պահպանել մեր անվտանգության կայունությունը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերջին օրերին աշխատում ԱԳՆ-ն, և ո՞րն է նոր իրավիճակում ՀՀ ԱԳՆ ռազմավարությունը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արտակարգ դրության պայմաններում սկսում է պարետատան կողմից լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու և գրաքննության փաստերի մոնիթորինգ իրականացնել։ Խոսքի ազատությունը և լրատվամիջոցների ազատ գործունեությունը ժամանակակից հասարակությունների կարևորագույն արժեքներից են, և դա պետք է ամեն գնով պաշտպանել:
Սեյշելյան կղզիները հնարավոր է եվրոպական թռիչքները դադարեցնի առաջիկա շաբաթների ընթացքում:
Այս օրերին իշխանության ընդդիմախոսները գերադասում են զուսպ լինել իրենց քննադատությունների մեջ, մինչև կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային օրերն ավարտվեն։
Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Ուզբեկստանը մարտի 20-ից միջազգային բոլոր ուղևորափոխադրումները դադարեցնում է:
Որտե՞ղ է թույլատրելի քննադատության ու անթույլատրելի վիրավորանքի սահմանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու հանձնառությանը:
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը, և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Լ․ Սարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին` հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 246 հազարը:
Կաննի 73-րդ կինոփառատոնը, որը պետք է տեղի ունենար մայիսի 12-23-ը, նոր տիպի կորոնավիրուսի պատճառով չի կայանա մայիսին, ինչպես նախատեսված էր։
Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 3 269-ի:
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ուղերձ է հղել արցախցիներին, որում հարցադրման ձևով անդրադարձ կա նաև երկրի իշխանություններին և նախագահի այն թեկնածուներին, որոնք պնդում են, որ անհրաժեշտ է անցկացնել նախագահական ընտրություններ:
Կանադայում մարտի 19-ի ժամը 18:30-ի (տեղական ժամանակով) դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 846 է:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը մասնարամասներ է ներկայացնում մարտի 4-ին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ հանդիպումից:
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 41 035-ի:
Մոնղոլիայի արևմուտքում՝ Չինաստանի սահմանից ոչ այնքան հեռու, մարտի 20-ին տեղի է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Հնդկաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 22 հոգու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219-ի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի հունիսին նախատեսված Մեծ յոթնյակի՝ G7-ի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ-ում: Պատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված առկա իրավիճակն է:
Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք:
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Կոմիտեի կազմով հրապարկեց Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով իր վճիռը` արձանագրելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը փոխանցվեց ճապոնական կողմին, որն այսօր կմեկնի «ծագող արևի երկիր»:
Փիլիսոփաները դեռ կհասցնեն վերլուծել կորոնավիրուսի հետևանքները: Այն, ինչ կատարվում է աշխարհում, հնարավոր է՝ ավելի մեծ հետք թողնի, քան հերթական գլոբալիզացիան կամ հասարակության վերափոխման որևէ այլ հին ու նոր փորձ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որի մասին մի քանի շաբաթ առաջ միայն մասնագետները գիտեին, հիմա ավելի հայտնի է, քան ՖԻՖԱ-ն: Կամ որևէ այլ կազմակերպություն: Այդ կազմակերպության կայք-քարտեզը հիմա ավելի շատ դիտումներ ունի, քան ամենահայտնի բլոքբաստերները: Երևի թե՝ միասին վերցրած:
Այսօր հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկումը ԼՂ հակամարտության գոտում։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարություն է տարածել, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները: