
Իսպանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է հազարով

Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 8744 դեպք է գրանցվել երկրում վարակի տարածման սկսվելուց ի վեր:
Այդ մասին մարտի 16-ին հայտնել է թագավորության առողջապահության նախարարությանն առընթեր առողջապահության բնագավառում համակարգման եւ արտակարգ իրավիճակների կենտրոնի տնօրեն Ֆեռնանդո Սիմոնը: Նրա խոսքով՝ մահացել է 297 մարդ, ապաքինվել է 521 հոգի: Առավել մեծ թվով վարակվածներ են հայտնաբերվել Մարդիդի ինքնավար հանրակցությունում:
«Այժմ Իսպանիայում կա վարակման 8744 դեպք»,-ասել է Սիմոնը: Կիրակի օրն առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր 7753 հիվանդացածի եւ 288 մահացածի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: