Բաժիններ՝

Իրանում կորոնավիրուսի պատճառով հսկողություն կսահմանվի քաղաքացիների ներքին ուղևորությունների նկատմամբ

Իրանի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով հսկողություն կսահմանեն երկրի ներսում քաղաքացիների ուղեւորությունների նկատմամբ նահանգներից դուրս գալիս, անհրաժեշտության դեպքում ավտոմեքենաները հետ կդարձվեն դեպի տուն: Այդ մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Այս որոշումն ընդունվել է Նոր տարուց (Նովրուզ) մի քանի օր առաջ, որը երկրում նշվում է մարտի 20-ին: Տոնի մոտենալուն համեմատ եւ դրա ընթացքում, որպես կանոն, ավելանում է միջքաղաքային ուղեւորությունների թիվը:

«Առողջապահության եւ ներքին գործերի նախարարությունները համաձայնեցրել են մի պլան, որը, հուսով եմ, կգործի վաղվանից. տարբեր նահանգներից ելնող ճանապարհներին կիրականացվի բնակչության հսկողություն՝ ջերմաչափում»,- հայտնել է Ռոհանին՝ ամփոփելով կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի նիստի արդյունքները:

Որոշ դեպքերում մարդիկ կարանտինի կուղարկվեն տուն, առանձին դեպքերում՝ հիվանդանոց եւ չեն կարողանա շարունակել իրենց ճանապարհը, նշել է նախագահը, որի ելույթը հեռարձակել է IRINN հեռուստաալիքը:

«Հետեւելով առողջապահության նախարարության հանձնարարականներին՝ ես նույնպես խորհուրդ եմ տալիս թանկագին իրանցիներին՝ մնացեք տներում. թող դա լինի այս տարվա կարգախոսը»,-ասել է Ռոհանին:

Ըստ վերջին տվյալների, Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 13 հազար 938 է, նրանցից մահացել է 724 մարդ: Ապաքինվել է գրեթե 4,6 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս