Բաժիններ՝

G7-ի ղեկավարները կքննարկեն կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը

G7-ի երկրների ղեկավարները մարտի 16-ին կանցկացնեն հեռախորհրդակցություն, որի ընթացքում կքննարկեն աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խորհրդարանում կայացած քննարկումների ընթացքում:

«Այսօր «յոթնյակի» երկրների ղեկավարները երեկոյան ժամը 11-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) կանցկացնեն հեռախորհրդակցություն: Կարծում եմ, որ կքննարկենք այն միջոցառումները, թե ինչպես միավորվենք վիրուսի տարածման դեմ պայքարում»,- ասել է նա:

Այս տարի G7-ում նախագահում է ԱՄՆ-ը:

2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումը տարածվել է ավելի քան 120 երկրում եւ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ճանաչվել պանդեմիա, հաղորդել է ՏԱՍՍ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031