Բաժիններ՝

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 15 հազարի

Իրանում առնվազն 129 մարդ է մեկ օրում մահացել կորոնավիրուսից, զոհերի թիվը հասել է 853-ի, վարակված է 14 հազար 991 մարդ: Այդ մասին մարտի 16-ին հայտնել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն:

«Երեկվանից մինչեւ այսօր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1053 դեպք, վարակվածների թիվն ընդհանուր առմամբ հասել է 14 հազար 991-ի: Անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 129 մարդ, զոհերի թիվը հասել է 853-ի»,-գրել է նա Twitter-ում, հայտնելով 4996 մարդու ապաքինման մասին: Նույն տեղեկատվությունը IRINN հեռուստաալիքի եթերում հրապարակել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031