
«Գործող իշխանությունը պետք է անջատի իր ֆեյքերին, իսկ կառավարության հակառակորդները գնան արձակուրդի»

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անկախ այս կառավարության որակից, քայլերի թերություններից, պետք է վերջ տալ ատելության այս մոլուցքին, որին թափ է տվել գործող իշխանությունը:
Ցանկացած հասարակություն վտանգի պահին պետք է մի կողմ թողնի տարաձայնությունները: Հիմա դրա ժամանակը չի:
Կառավարությունները գալիս ու գնում են, սակայն հնարավոր կորուստները մնայուն են:
Վտանգն անցնելուց հետո նոր կտրվեն գնահատականներն, ինչպես նաև կորոնենք ելքերը:
Հ.Գ. Գործող իշխանությունը պետք է անջատի իր ֆեյքերին, սառեցնի հանրաքվեն, իսկ կառավարության հակառակորդները գնան արձակուրդի»:
Անկախ այս կառավարության որակից, քայլերի թերություններից, պետք է վերջ տալ ատելության այս մոլուցքին, որին թափ է տվել…
Gepostet von Stepan Danielyan am Montag, 16. März 2020