Էրդողանի, Մերկելի և Մակրոնի միջև փախստականների հարցով հեռախոսակոնֆերանս կկայանա

Արդեն 18 օր է անցել Թուրքիայի՝ Եվրոպա տանող «դարպասները» փախստականների առաջ բացելու որոշումից։ Չնայած հույն ոստիկանների կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին, եղանակային անբարենպաստ պայմաններին, փախստականները չեն հրաժարվում Եվրոպական երկրներ գնալու մտքից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ փախստականների հարցով մարտի 17-ին հեռախոսակոնֆերանս է տեղի ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Հանդիպման փոխարեն հեռախոսակոնֆերանս կազմակերպելու պատճառը կորոնավիրուսն է։

Նշվում է, որ երեք երկրների ղեկավարների այդ քննարկումն էլ կորոշի փախստականների ճակատագիրը։

Այս օրերի ընթացքում թուրք֊հունական Փազարքուլե֊Կաստանիես սահմանի բուֆերային գոտում 10․000-ից ավել փախստական է հավաքվել։ Վերջիններս գիշերում են վրաններում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները փետրվարի 27-ին որոշում էին ընդունել չկանգնեցնել ծովային և ցամաքային ճանապարհով սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Նշենք, որ Թուրքիայի ղեկավարության այդօրինակ որոշումը պայմանավորված է փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում Ասադի ուժերի հետ մարտերում թուրք զինծառայողների կորուստներով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031