44-օրյա պատերազմի արդյունքները չեն ընդունել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում: Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովում ասաց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Սյունիք իր կատարած այցին և ստեղծված ընդհանուր իրավիճակին։ «Ակնհայտ է, որ տեղում ստեղծված սպառնալիքները դեռևս շարունակում են պահպանվել։ Ադրբեջանը սահմանի իր վերահսկողության տակ գտնվող հատվածներում բավականին ակտիվ շինարարական աշխատանքների մեջ է, որոնք ունեն և՛ ռազմական, և՛ իրենց բնույթով նաև քաղաքացիական նշանակություն։ Շատ մտահոգիչ […]
Ինչպե՞ս ստացվեց, որ ընդդիմությունը մեկնեց Մոսկվա. մանրամասնում է Թագուհի Թովմասյանը:
Ֆրանսիան մտադիր չէ Եվրամիությանը զիջել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի՝ իր կարգավիճակը: Այդ մասին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությանը կից պետական քարտուղար Կլեման Բոնը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ ՀՀ իշխանություններն ավելի շատ խնդիրներ, իրավիճակի խստացումներ, ոստիկաններ է կենտրոնացնում երկրի ներսում, քան թե երկրի սահմաններն ամրապնդելու ուղղությամբ։
Վերջին երեք տարիներին մեր ձեռքին մուրճ չի եղել, ժամկետները շփոթում եք. Հերիքնազ Տիգրանյան:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի կողմից արված մի շարք հայտարարությունների, մասնավորապես՝ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատերին թվում է, թե «Զանգեզուրյան միջանցք» հորջորջվող ադրբեջանաթուրքական երազանքը էրդողանական և ալիևյան վարչախմբերի լոկ գաղափարախոսական կրքերին հագուրդ տալու միջոց է, այսպես կոչված, «մեկ ազգ, երկու պետություն»-ը ցամաքով միացնելու տենչ։
Արթուր Ղազինյանը չի ծառայել, դրա համար էլ հանձնաժողովի նախագահ չենք ընտրում. Վահագն Ալեքսանյան:
Ձեր հարցում հստակություն չտեսա.Վահագն Ալեքսանյանը չպատասխանեց Նորատ Տեր-Գրիգորյանցի հայտարարությանը։
Ի տարբերություն ՀՀ-ի՝ Վրաստանը զարգանում է առանց աբխազական գործոնը հաշվի առնելու. վրացի փորձագետ:
Փոխանցել եմ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները և պայմանավորվել ենք համագործակցել հետագայում:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց, որ պատերազմից անցել է մեկ տարի, և այս մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել բոլոր այն իրողություններին, որոնք անհրաժեշտ են երկրի հետագա զարգացումն ապահովելու համար։
Հայաստանում ծնվելիք նոր քաղաքական հոսանքները պետք է ձևավորվեն հե´նց արժանապատվության գաղափարի վրա։ Հայաստանում մեծ փոփոխությունները պետք է սկսվեն արժանապատվության վերականգնման կարգախոսով։ Միայն այդպես է հնարավոր կարևորել կյանքը ու չարժեզրկել մահը։ Միայն այդպես է հնարավոր հայրենիքը կառուցապատողի մակարդակով չգնահատել։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համացանցում աչքովս ընկավ մի գրառում, որտեղ կորուստների շրջապտույտից դուրս գալու և իրավիճակ փոխելու համար առաջարկվում էր հրաժարվել հնից։
Ի՞նչ առանցք կարող է լինել Երևանի և Թեհրանի միջև. Մարկեդոնով:
«Արդյո՞ք Ղարաբաղը հայաստանյան պետական և քաղաքական ինքնության կենտրոնական բաղադրիչ է այսօր»,- այս մասին հռետորական հարց ուղղեց Երևանում կայացած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովին ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով Ղարաբաղյան պարտությանը:
Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Մեր երկրում արդեն օրինաչափություն է, որ կառավարության որևէ նիստ առանց Նիկոլ Փաշինյանի արտառոց ձևակերպումների, էքսցենտրիկ արտահայտությունների, «հաթաթաների» և վարքագծի այլևայլ օրիգինալ դրսևորումների չպիտի անցնի: Երեկ այդ առումով ևս բացառություն չէր:
«Հայաստան» խմբակցության կողմից, հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ Սահմանադրական դատարանին նաև միջնորդություն է ներկայացվել անհապաղ կասեցնել այս օրենսդրական փաթեթի գործողությունը:
Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին 40 F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև արդեն առկա 80 ամերիկյան կործանիչների արդիականացման հարցով:
Ճապոնիայի մայրաքաղաքային տարածաշրջանում հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած 5,9 մագնիտուդով եկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 52-ի:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն սպառնալիք չի ներկայացնում Աֆղանստանի համար:
«Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողով՝ ՈւՂԻՂ։
Արդեն հերթական դարձած այցս է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ՝ Որոտանով, Շուռնուխով ու Տաթևի երկրորդ ճանապարհով։
Հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կրկնեց իր այն թեզը, որ Շուշին հայերին պետք չէր, քանզի եթե պետք լիներ, նրանք այնտեղ անցած տասնամյակների ընթացքում համարժեք ներդրումներ կանեին։
ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի հետ կապված 2019 թ. Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Այդ հետազոտության ընթացքում նաեւ պարզվել է, որ հանրապետականների եւ նրանց համակրող ընտրողների 67 տոկոսը կցանկանար, որ Թրամը «դեռ երկար տարիների ընթացքում մնար խոշոր քաղաքական գործիչ։
Ամերիկացիների կողմից ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի գործունեությանը հավանություն տալու վարկանիշն իջել է մնչեւ ամենացածր մակարդակ այդ պաշտոնում նրա գտնվելու ժամանակամիջոցում: Այդ մասին են վկայում հոկտեմբերի 6-ին հրապարակված այն հարցման տվյալները, որը կատարել է ԱՄՆ-ի Քվինիփեքի համալսարանը:
Մերձավոր Արեւելքի անօրինական միգրանտները, որոնք փորձում էին Բելառուսից Եվրամիություն հայտնվել Լիտվայի, Լատվիայի եւ Լեհաստանի տարածքով, այժմ դրա համար օգտագործում են Էստոնիայով եւ Ֆինլանդիայով ճանապարհները: Այդ մասին գրում է Ilta-Sanomat-ը: