Իշխանությունը հասարակությանը մոլորեցնում է սահմանային իրավիճակի վերաբերյալ տեղեկություններով. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց, որ պատերազմից անցել է մեկ տարի, և այս մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել բոլոր այն իրողություններին, որոնք անհրաժեշտ են երկրի հետագա զարգացումն ապահովելու համար։

«Այս երկու ամսվա ընթացքում մենք եկանք այն եզրակցության, որ այդ կարևոր ուղղությանը տրվող հարցերի շուրջ այս իշխանությունը ոչ լիարժեք գնահատված, նաև մանիպուլյացիոն պատասխաններ է հղում մեր հասարակությանը, որոշ դեպքերում հանրությանը մոլորեցնում է, հատկապես սահմանային իրավիճակի վերաբերյալ տեղեկություններով։ Վերջին քառօրյայի ընթացքում քննարկված հարցերը ցույց տվեցին, որ նաև կառավարությունը չի գտնում այն կարևոր առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ աշխատանքներ պետք է իրականացնի»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա, «Հայաստան» խմբակցության համար ստեղծված իրավիճակն առանձնահատուկ է այն առումով, որ իրենց գործընկերները գտնվում են անազատության մեջ և այսօր ի վիճակի չեն կատարել պատգամավորական պարտականությունները։

«Սա մեզ ստիպում է, որպեսզի մենք համապատասխան միջոցներ ձեռնարկենք կառավարությանը, քաղաքական մեծամասնությանը գնալ այն ուղղությամբ, որ օրենքները, մարդու անձեռնմխելիությունն առաջնային լինեն»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031