Հակամարտության կարգավորումը Խաղաղության համաձայնագիրն է, որը լեգիտիմ է երկու հասարակություններում. Մարկեդոնով

44-օրյա պատերազմի արդյունքները չեն ընդունել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում: Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովում ասաց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Նա նշեց, որ, որպես փորձագետ՝ կարծում է՝ հակամարտությունն ավարտված չէ: Նրա դիտարկումների համաձայն, կարգավորումը Խաղաղության համաձայնագիրն է:

«Եկեք հստակեցնենք չափանիշները՝ անկախ նրանից՝ մեզ դուր է գալիս Փաշինյա՞նը, թե՞ Ալիևը, այլ չափանիշները: Կարգավորումը Խաղաղության համաձայնագիրն է, որն ինչ-որ չափով լեգիտիմ է երկու հասարակություններում: Մենք չենք տեսնում լեգիտիմություն ոչ միայն Հայաստանում (Հայաստանում դեռ մարդիկ հանդես են գալիս, կա դժգոհության ալիք, դժգոհ են նոյեմբերի հայտարարությունից), այլև Ադրբեջանում, որտեղ ավելի բարդ է, բլոգերի մոտ կարդում ենք. «գողացված հաղթանակ», «մեզ թույլ չտվեցին վերցնել Ստեփանակերտը», «ինչո՞ւ են օտարերկրյա զինվորները մեր հողում»: Մենք ցանկանում ենք ասել, որ ադրբեջանական հասարակությունն աբողջությամբ ընդունե՞լ է արդյունքները, ամբողջությա՞մբ, ո՛չ, ո՛չ ամբողջությամբ և ոչ մինչև վերջ:

Ուստի ես հասկանում եմ Իլհամ Ալիևի տրամաբանությունը: Եթե ես լինեի Իլհամ Ալիևի փոխարեն, բացարձակ նույնությամբ նույն բաները կասեի, ամեն ինչ ավարտված է, ես մտել եմ պատմության մեջ, ես դասագրքերում եմ:

Ես ժամանակ առ ժամանակ խոնարհվում եմ, նա իսկապես հետսովետական տարածքի ամենաուժեղ քաղաքական գործիչներից մեկն է: Բայց ասել, որ հակամարտությունն ավարտված է, չի կարելի:

Կարգավիճակի մասին ամեն դեպքում խոսում են ոչ միայն Հայաստանում: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի՞ խոսում, որ կարգավիճակը հստակեցված չէ, ասում է: Եթե դեռ այս հարցերը մնում են, մենք չենք կարող խոսել ավարտվածության մասին: Հետո՝ հակամարտությունը բացառապես Ղարաբաղյան չէ, հակամարտությունը հայ-ադրբեջանական է, այն, ինչ մենք տեսնում ենք՝ դեմարկացիա, դելիմիտացիա, չէ՞ որ խնդիրը լուծված չէ: Այդ սահմանակից հատվածները փակված չեն: Մենք տեսնում ենք նախիջևանյան ուղղությունից, տավուշյան, Գորիս-Կապան որոշակի խնդիրներ: Ուստի խոսել, որ սա լուծված է, չենք կարող: Բայց կենտրոնական, տանող Ղարաբաղյան «կառուցվածքի» նշանակությունը նվազելու է՝ հաշվի առնելով սերունդների հանգամանքը»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս