Հոկտեմբերի 9-ին ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի Մարտակերտ քաղաքում քաղաքացիական անձ էր զոհվել։ Քաղաքացին Մարտակերտի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց է եղել, երբ դիպուկահարը կրակել է նրա ուղղությամբ։
«Լարված և նյարդային և մի շարք հիմնախնդիրների առնչությամբ անորոշ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է պահպանվել և նոր դրսևորումներ ընդգրկել միաժամանակ մի քանի ուղղություններով»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հետպատերազմյան տարածաշրջանի նոր մարտահրավերներին՝ նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը վարել է Ալեքսանդեր Շալենբեգի՝ որպես Ավստրիայի կանցլերի երդմնատվության արարողությունը՝ այդ պաշտոնից Սեբաստիան Կուրցի հեռանալուց հետո: Աարարողությունը կայացել է հոկտեմբերի 11-ին Վիեննայում՝ պետության ղեկավարի դիվանատանը։
Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ով հաջորդիվ հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ:
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ նախօրեին Ստրասբուրգում ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևում, այլ հարցերի թվում, երկու երկրներին կոչ է արվել սկսել բանակցություններ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ և ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման ժամանակ տարածաշրջանային հարցեր են քննարկել:
Թուրքիայի Պետական խորհուրդը (Danıştay-բարձրագույն վարչական դատարան) հաստատել է «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի, նրանց զավակների՝ Սերա, Դելալ և Արատ Դինքերի 1.5 միլիոն լիրա (շուրջ 168.000 դոլար) փոխհատուցման պահանջը բավարարող Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի որոշումը։
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման օրակարգում տարածշրջանային մարտահրավերներն են:
Վաղը՝ հոկտեմբերի 12-ին, Ադրբեջանի կողմից օկուպացրած Արցախի Հադրութ քաղաքի մի խումբ բնակիչներ կրկին բողոքի ակցիա կիրականացնեն ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի կառավարությունը հոգա իրենց կեցության և բնակարանի խնդիրները՝ նշելով, որ իրենք իրենց կամքով չեն թողել Հադրութը, այլ բռնի տեղահանվել են։
Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը մոտ ապագայում կլինի Հայաստանում և Ադրբեջանում:
Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Ալ- Միկդատը կրկին պահանջել է, որ Թուրքիան իրենց երկրի տարածքից հեռացնի զորքերը:
«Թալիբան» իսլամական աֆղանական շարժումը հաջող է գնահատել հոկտեմբերի 10-ին Դոհայում ԱՄՆ-ի պատվիրակության հետ անցկացված բանակցությունները։
ԱՄՆ-ը հայտարարել է Աֆղանստանին մարդասիրական օգնության մատակարարումներ ապահովելու մտադրության մասին: Այդ մասին ասված է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության, որն ստեղծել է «Թալիբան» շարժումը, արտաքին գործերի նախարարության՝ հոկտեմբերի 11-ին տարածած հայտարարության մեջ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 11-ին երկօրյա այցով կմեկնի Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), ուր հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
2018-ին Հայաստանի և Արցախի դեմ սկիզբ առած դավադրությունը շարունակվում է։ Եվ Հայաստանի քաղաքական դաշտն այլևս քաղաքական տրամաբանությունից դուրս է։
Նշվում է, որ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այց է կատարել Երևան, որի մասին նախապես չէր հայտարարվել, ինչն էլ ստիպել է փորձագետներին մեծ ուշադրություն դարձնել այցին: Այս մասին գրում է ռուս ականավոր քաղաքագետ, Հարավային Կովկասի տարածաշրջանի հարցով փորձագետ և «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը՝ նկատելով, որ այցը տեղի է ունեցել Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելուն ընդառաջ:
ՌԴ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) «Վարյագ» գվարդիական հածանավը եւ մեծ հականավային «Ադմիրալ Տրիբուց» նավը հրթիռային հրաձգություններ են անցկացրել Ճապոնական ծովում:
Վերջերս ակտիվորեն քննարկվում է Հարավային Կովկասում աշխարհքաղաքական երկխոսության կամ համագործակցության նոր բանաձևը`«3+3»: Այդ բանաձևն իրականում նորություն չէ, այն միշտ եղել է տարածաշրջանի հիմնական խաղացողների ոչ պաշտոնական օրակարգում: Դրան ուղղակի չէր տրվում մեծ նշանակություն, քանի դեռ Ռուսաստանին հաջողվում էր զսպել բոլոր գործընթացները «3+1» բանաձևի շրջանակներում, այսինքն՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը մի կողմից, և Ռուսաստանը՝ մյուս:
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հայտարարել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության նախկին պարագլխի տեղակալ Սամի Ջասիմին բռնելու մասին, որը պատասխանատու էր խմբավորման ֆինանսների համար:
Միայն կենացներ ու բարեմաղթանքներ։ Մինչդեռ ակնհայտ է, որ տարածաշրջանում լուրջ վերափոխումների շրջան է, և Վրաստանն այդ ամենում մեծ դերակատարություն ունի։
Հոկտեմբերի 11-ին հրդեհ է բռնկել Լիբանանի հարավի «Ազ Զահրանի» նավթավերամշակման գործարանի պահեստարանում: Այդ մասին հայտնել է Լիբանանի Al Jadeed հեռուստաալիքը:
Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել:
Կանադայի Քալգարի քաղաքում (Ալբերտայի նահանգ) մեկ մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով: Հոկտեմբերի 10-ին այդ մասին հայտնել է CTV հեռուստաալիքը։
Հասկանալի է, որ Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրողության ձևավորման գործում Իրանի ակտիվ ներգրավվածությունը և՛ սպասելի էր, և՛ անսպասելի:
Հոկտեմբերի 10-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի Հավայիի նահանգի ափի մերձակայքում, նահանգ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում:
ՉԺՀ-ի հյուսիսի Հեբեյի նահանգում հոկտեմբերի 11-ին խոշորաչափ ուղերթային ավտոբուսն դուսը է եկել մայրուղուց եւ ընկել գետը, հնարավոր են զոհեր: Այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր և այդ կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի վերաբերյալ մեղադրական եզրակացություն է կազմվել՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հիմքով։