«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը «վենդետա» է սկսել բանակում և պատժում է այն զինվորականներին, կորպուսների հրամանատարներին, որոնք դեմ էին արտահայտվել Նիկոլ Փաշինյանին և պահանջել էին նրա հրաժարականը: Թերթը գրել էր նաև, որ ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հետ միասին՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այս օրերին քննարկում է բանակային կորպուսների խոշորացման և մեծ հրամանատարական կետ ստեղծելու հարցը:
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամը նկատեց, որ այսօր երթի ժամանակ իրենց միացել են պատահական անցորդներ: Նա պնդեց, որ կանանց ակցիաները լինելու են շարունակական այնքան ժամանակ, քանի չեն հասել իրենց վերջնանպատակին: Անդրադառնալով ոստիկանների կիրառած ուժին՝ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման անդամները պնդեցին, որ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել:
Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 4 միլիոն դեպք է հայտնաբերվել անցյալ շաբաթ, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 5 տոկոսով, մահացությունը՝ 11 տոկոսով:
«6 ամիս ոչ մի բան չենք արել ըստ էության ու նստել սպասել ենք ու ասում ենք՝ արգելքը կերկարաձգենք՝ առանց հաշվարկելու, թե ի՞նչ վերլուծություն ունենք, որտեղ ի՞նչ պրոբլեմ է, ու ինչպե՞ս ենք բացը լրացնում»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:
Բրիտանական Young Turks ձայնագրման լեյբլը որոշում է կայացրել փոխել անվանումը և հեռացնել անվանման «Turks» բաղադրիչը՝ կապված Հայոց ցեղասպանության եզրույթի հետ ունեցած առնչության հետ:
«Այս տարվա առաջին եռամսյակում մենք կոնկրետ հարկային հավաքագրումների առումով ունենք աճ՝ այդ նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա նշանակում է, որ տնտեսվարողներն ակտիվ գործունեություն են ծավալում, այլ հարց է, որ ընդհանուր տնտեսական հնրավորությունները, մասնավորապես՝ գնողականությունը, դեռ չի հասել այդ մակարդակին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Հայկ Գևորգյանը։
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվաքանակը մեկ օրում ավելացել Է 9677-ով, մահացել է 298 մարդ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոսկվայում մեկնարկած Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի և արդյունքների մասին դեռ կարտահայտվեմ:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Բենիկ Գալստյանն էլ նշեց, թե Քննչական կամիտեն և դատախազությունը միանշանակ չեն իրականացրել օբյեկտիվ քննություն, անհասկանալի պատճառաբանությամբ հավատացել են ոստիկանության աշխատակիցների ասածներին, որոնք ամբողջապես հակասում են Արծվիկ Մինասյանի ներկայացրած փաստերին ու հարցաքննության չեն հրավիրել ո՛չ ԱԺ պատգամավորին, ո՛չ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյային:
«Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ այս ընտրություններին ինքը պարտադրված է գնում՝ պարտադրված՝ երկրում տիրող իրավիճակով»,- ասաց քաղաքագետը՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայից երկու ամիս անց արդեն հասկացել էր, որ չի տիրապետում իրավիճակին, ասել է թե՝ չի կառավարում երկիրը:
Լյուքսեմբուրգյան Reporter կայքը բացահայտել է լյուքսեմբուրգցի նոտար Փոլ Բետինգենի կողմից օրենքի խախտումներով ադրբեջանցի հաճախորդների ֆինանսական աղբյուրների վրա աչք փակելու և միլիոնավոր դոլարների արժողությամբ անշարժ գույք ձեռք բերելու դեպքեր։
Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Ավստրալիայում տարեց կինը մահացել է կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի ներարկումից մի քանի ժամ անց:
ՆԱՏՕ-ն ամբողջությամբ վերցված բաց է դաշինք նոր անդամների ընդունման համար, բայց Ուկրաինայի անդամակցման հարցը ներկայումս դրված չէօրակարգում:
Ապրիլի 7-ին «Թուրքական աստղեր» ռազմական ինքնաթիռավարման խմբի կազմից կործանիչ է կործանվել կենտրոնական Թուրքիայի Կոնիա քաղաքի շրջանում, հաղորդել է Sabah թերթը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են երկկողմ օրակարգին, ինտեգրացիոն գործընթացներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համատեղ հայտարարության կյանքի կոչմանը:
«Ոստիկաններին կոչ կանեմ, որ նախ՝ տղամարդ լինեն, հետո նոր՝ ոստիկան: Այսօր տեսանք, որ տղամարդկության գործոնը, կարծես թե, գոյություն չունի մարդկանց մոտ». Ոստիկանության կենտրոնի բաժնի առջև լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով այսօր Կառավարության առջևից կանանց բռնի ուժով բերման ենթարկելու ոստիկանության գործողություններին: Հիշեցնենք, որ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման կանայք այսօր ակցիա էին կազմակերպել՝ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հրաժարականի պահանջով, երթով եկել էին գործադիրի շենք և ցանկանում էին ներս մտնել՝ կառավարության անդամներին թուրքական ֆեսեր տալու համար:
168.am-ի տեղեկություններով՝ վերջինս շուրջ մեկ ժամ առաջ հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Թե որն է Հայաստան Արա Աբրահամյանի հրատապ այցի պատճառն ու Էդմոն Մարուքյանի հետ հանդիպման շարժառիթը, դեռ կփորձենք պարզել: Սակայն հնարավոր ընտրությունների նախաշեմին այսպիսի հանդիպումները պատահական չեն լինում:
Թուրքիան ոչ մի հանգամանքներում չի հրաժարվի «Ստամբուլ» ջրանցքի նախագծի իրականացումից, որը կոչված է դառնալու Սեւ եւ Մարմարա ծովերը միացնող նոր նավարկելի մայրուղի:
Նիկոլ Փաշինյանը կրկին ժամանում է Մոսկվա և այս անգամ նորությունների ամբողջական փնջով, որոնք կոչված են դրական ֆոն ստեղծելու Ռուսաստանի նախագահի հետ նրա շփման համար:
Ներկայացնելով նախագիծը՝ Անուշ Բեղլոյանն ասաց, որ նախորդ տարի ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը, ի թիվս այլ կարգավորումների, կանոնակարգում է նաև հեռուստաընկերությունների լիցենզավորման կարգը, իսկ պետական տուրքի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ պետական տուրք գանձվում է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար:
Ոստիկանները բռնի ուժ կիրառեցին Վազգեն Մանուկյանի կնոջ ու աղջկա նկատմամբ
Իտալիայի նախկին վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է:
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ գեներալ–լեյտենանտ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կնոջը բերման են ենթարկել Մաշտոցի բաժին:
Առնվազն 21 մարդ է տուժել Նյու Յորքի բնակելի շենքում բռնկած հրդեհի հետեւանքով:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուկրաինացի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկուն հավաստիացրել է Կանադայի կողմից Ուկրաինային անսասան աջակցություն ցուցաբերելու հարցում:
Այսօր ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման կանայք երթ էին կազմակերպել դեպի Կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով: Նրանք իրենց միանալու կոչ էին տարածել, որում ասված էր, որ «ապրիլի 7-ին կանանցով Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով շարժվելու ենք դեպի կառավարության շենք՝ դուրս շպրտելու ազգային ամոթի ու ողբերգության պատճառ դարձած դավաճանին և իր թրքահպատակ խմբակին»:
Եթե ԱՄՆ-ը ցույց տա իր ազնվությունը, մենք կկարողանանք միջուկային գործարքի շուրջ բանակցություններ անցկացնել 4+1 ձեւաչափով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանին: