
Սիլվիո Բեռլուսկոնին կրկին հիվանդանոցում է հետազոտման համար

Իտալիայի նախկին վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է: Ինչպես ապրիլի 7-ին հաղորդել է ANSA գործակալությունը, 84-ամյա քաղաքական գործիչը Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոցում է գտնվում ապրիլի 6-ից:
Զատկի տոները, գործակալության տվյալներով՝ նա անցկացրել է Լազուր ափին՝ ավագ դուստր Մարինայի տանը եւ ուղղաթիռով ժամանել է հիվանանոց հետազոտման:
Մի քանի տարի առաջ Բեռլուսկոնին սրտի լուրջ վիրահատություն է տարել: Անցյալ տարվա սեպտեմբերին վարակվել է կորոնավիրուսով: Նա վերջին ամիսներին արդեն մի քանի անգամ պառկել էհիվանդանոցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: