
Նյու Յորքի բնակելի շենքում բռնկած հրդեհից 21 մարդ է տուժել

Առնվազն 21 մարդ է տուժել Նյու Յորքի բնակելի շենքում բռնկած հրդեհի հետեւանքով: Ապրիլի 7-ին Instagram-ում այդ մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը:
«Ներկայումս տարահանվել է 90 ընտանիք՝ շուրջ 240 մարդ: Տեղում են գտնվում ավելի քան 350 հրշեջներ եւ շտապ օգնության աշխատակիցներ: Բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չկան, տուժածները 21 հոգի են, նրանց թվում 16-ը հրշեջներ են, նրանց տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ»,- նշված է հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ: Ինչպես նշել է CNN հեռուստաալիքը, հրդեհը տեղի է ունեցել 150-բնակարանանոց շենքում՝ Քուինսի շրջանում: Բռնկումն սկսվել է վեցերորդ հարկի բնակարանում եւ արագորեն տարածվել վերեւի հարկերում, քանի որ բնակարանի սեփականատերը, հեռանալով այնտեղից՝ դուռը բաց է թողել: Նշվում է որ կրակը դեռ մարած չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: