
Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 9600 դեպք

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվաքանակը մեկ օրում ավելացել Է 9677-ով, մահացել է 298 մարդ: Այդ մասին հաղորդել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը մտնում է ԳԴՀ-ի առողջապահության նախարարության կառույցի մեջ եւ երկրում վարում է COVID-19-ի հիվանդացության վիճակագրություն:
Մեկ օր առաջ հաղորդվել էր հիվանդության 6885 եւ մահվան 90 նոր դեպքերի մասին: Անցյալ տարվա դեկտեմբերին-այս տարվա հունվարին Գերմանիայում մեկ օրում հիվանդացածների թիվը ժամանակ առ ժամանակ գերազանցել է 25 հազարը: Այժմ ԳԴՀ-ում խոսում են կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին, կարանտինային միջոցառումները երկարացվել են մինչեւ ապրիլի 18-ը: Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ համաճարակի սկզբից ի վեր Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է 2 մլն 910 հազար 445 մարդ, մահացել է մոտավորապես 77,4 հազար վարակված, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: