Ավստրալիայում կինը մահացել է Pfizer-ի պատվաստումից մի քանի ժամ անց
Ավստրալիայում տարեց կինը մահացել է կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի ներարկումից մի քանի ժամ անց: Այդ մասին, հաղորդել է Sky New Australia հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Նշվում է, որ 82-ամյա կինը մահացել է ավստրալական Կվինսլենդի նահանգի տարեցների տանը COVID-19-ի դեմ պատվաստում ստանալուց հետո: Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, առայժմ պարզ չէ, թե մահը արդյոք վրա է հասել պատվաստման պատճառով:
Ճշտվում է, որ կինն առողջության հետ կապված խնդիրներ ուներ, այդ թվում՝ թոքերի հիվանդություն: Վերջին տվյալների համաձայն, ապրիլի 5-ի դրությամբ Ավստրալիայում մոտավորապես 855 հազար պատվաստում է արվել Pfizer եւ AstraZeneca պատվաստանյութերով: Ավելի վաղ ավստրալական կարգավորիչը երկրում օգտագործման համար հավանություն էր տվել AstraZeneca եւ Pfizer դեղագործական ընկերությունների պատվաստանյութերին: Վերջինից Ավստրալիան 2021 թվականին կստանա պատվաստանյութի 20 միլիոն չափաբաժին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: