Հայաստանի և Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտենները համագործակցության հուշագիր են ստորագրել:
Միքայել Մինասյանի երեկվա հարցազրույցը շատերի սրտով չէր։ Խոսքն առավելապես քաղաքական ուժերի մասին է ու նրանց կողմնակիցների։
Այս պատմության վերջին «ակորդն» ապրիլի 9-ի աշխատանքային օրվա ավարտին հնչեցրեց Ալեն Սիմոնյանը. ՀՀ իշխանություններն իրենց ոճին համապատասխան սկսեցին հերքել իրենք իրենց: Այս իշխանությունները նույնիսկ ամենացավալի հարցն առանց խղճի խայթի վերածում են խայտառակության՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է, որ իրականում գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել:
Աֆղանստանի հատուկ ծառայությունները Քաբուլում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղերից մեկի ղեկավար Ղուլամ Նասերին:
Իսկապես, շատ վտանգավոր խաղ է ընթանում մեր բանակի գլխին։ Ավելին, գործող վարչախումբը սեփական գովազդի համար կանգ չի առնում ոչնչի առաջ։ Անարգելով Արցախյան պատերազմում զոհված հերոս տղերքի հիշատակը, փաշինյանի թիմը քրեական պատասխանատվությունից ազատում է զինծառայությունից ապօրինաբար խուսափածներին։
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Google Maps-ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցները անվանափոխել են իրենց հերոսների անունով: Փաստորեն, ես ապրում եմ ինչ-որ Փոլադ Հասիմովի անվան փողոցում։
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին շրջանում Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներից ազատ է արձակվել միայն Մարալ Նաջարյանը, ով, անկախ ազգային պատկանելությունից, Լիբանանի Հանրապետության քաղաքացի է, իսկ Լիբանանը պետություն է, ունի իր քաղաքացիների ճակատագրով մտահոգ և զբաղվող կառավարություն։ Գերությունից ազատվելուց և Լիբանան վերադառնալուց հետո, 2020 թվականի մարտի 20-ին Մարալ Նաջարյանին ընդունել է Լիբանանի Նախագահ Միշել Աունն։ Հանդիպման ընթացքում Մարալ Նաջարյանը շնորհակալություն է հայտնել իր երկրի Նախագահին, ով միջամտել է իրեն գերությունից ազատելու հարցում։
Արցախի պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մարաղայի իրադարձությունների 29-րդ տարելիցին։
Հնդկաստանի Նագպուր քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված անձինք, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 4 մարդ:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել քաղաքացիներին պատրաստվել ծանր ճգնաժամին:
Լեռնային Ղարաբաղի տարածքների`Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո նախատեսվում է բնակավայրերի և տնտեսական գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, ինչպես նաև մարդկանց հոսք և ներդրումներ:
Պարզվում է՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանի պաշտոնավարումը, պատերազմական ժամանակահատվածի ողբերգական էջերից բացի, նաև այլ հետևանքներ է ունեցել:
«Ապրիլի 13-ին՝ երեքշաբթի, Սահմանադրական դատարանը կքննարկի Նաիրա Զոհրաբյանին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու սահմանադրականության հարցը։
Սեւան այցից հետո Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել։ Նախապես պլանավորել էին, թե հաջորդաբար որ մարզերն են գնալու, բայց այցերն ու հանդիպումները որոշել են առայժմ առկախել, մինչեւ հստակեցվի, թե որ ուժն ինչ ֆորմատով է մասնակցելու ընտրություններին։
Թուրքիայի արեւմտյան ափի մոտ Էգեյան ծով է ընկել ԿՏ-1 ռազմաուսումնական ինքնաթիռը:
Չեռնոգորիայի իշխանությունները ՌԴ քաղաքացիների համար անայցագիր մուտքի ռեժիմը երկարացրել են մինչեւ հոկտեմբերի 31-ը: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳ նախարարությունը:
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի երկու ռազմանավ կանցնի Բոսֆորի նեղուցով Սեւ ծով եւ այնտեղ կգտնվի մինչեւ մայիսի 4-ը:
Ոստիկանությունը հարձակում գործելու և վնաս պատճառելու մեղադրանքով ձերբակալել է «Միսիս Շրի Լանկա 2019» և «Միսիս աշխարհ 2020» տիտղոսակիր Քերոլայն Ջուրիին, որը հարձակվել է «Միսիս Շրի Լանկա 2020» տիտղոսակիր Պուշպիկա դե Սիլվայի վրա վրա ու հենց բեմում վերջինիս կապտորեն գլխից հանել թագը, հայտնում է The Guardian-ը։
Քաղաքականության, այդ թվում՝ արտաքին քաղաքականության մեջ արժանապատվությունը կարևորագույն գործոն է։ Քաղաքականությունը, բացի պետությունների միջև կապերից, մարդկային հարաբերությունների համակարգ է, որում կողմերից որևէ մեկի արժանապատվության բացակայությունը դիմացինին հնարավորություն է տալիս վարվել այնպես, ինչպես հիմա Ադրբեջանն է վարվում Հայաստանի հետ։
«Նման վերաբերմունքը, որ գերիներ են վերադառնում, այնուհետև՝ չեն վերադառնում, էմոցիոնալ և հուզական լուրջ շփոթ կարող է առաջացնել ծնողների մոտ, նրանք գուցե չկարողանան զսպել իրենց էմոցիաները, զգացմունքները, և ինչպես գիտենք՝ արդեն 2 օր է՝ ՊՆ-ն շրջափակված է ծնողների կողմից, նրանք արդեն որոշակի ծայրահեղ քայլերի են դիմում: Կառավարությունը լուրջ քայլեր պետք է ձեռնարկի, և դրա համար պարտադիր է օգտագործել բոլոր լծակները՝ կլինի եկեղեցի, կլինեն դրսում հայ համայնքներ, կլինեն եվրոպական տարբեր պատգամավորներ, կլինեն հենց իշխանության կողմից արվող քայլեր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը և հայտնել իր դիրքորոշումը առաջիկա հնարավոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Միքայել Մինասյանը հայտնել է, որ առաջիկա քաղաքական ընտրություններին չի սատարելու որևէ քաղաքական ուժի. «Այս ընտրությունների նախաշեմին ես չեմ սատարելու որևէ ուժի՝ լինի իշխանամետ, թե իրապես ընդդիմադիր»:
Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ Ադրբեջանից Հայաստան են վերադարձվում գերիներ։ Վարչապետի խոսնակի ասածից հետո «Էրեբունի» օդանավակայանում ուշ երեկոյան վայրէջք կատարեց ինքնաթիռ, որտեղ, սակայն, Ադրբեջանից վերադարձվող գերիներ չկային։
Վերջին ամիսներին Հայաստանի որոշ դպրոցներում և համալսարաններում տեղի ունեցան դեպքեր, որոնք հաստատ դուր չեկան իշխանություններին։ Մասնավորապես, պատերազմից հետո բազմաթիվ բուհեր տարբեր ձևաչափերով պահանջեցին վարչապետի հրաժարականը, նույն պահանջով հացադուլ հայտարարեց դպրոցներից մեկի տնօրենը։ Վերջին ամիսներին Հայաստանի 2 դպրոցներում տեղի ունեցան տնօրենի ընտրություններ, որոնցում թեկնածուներից ոչ մեկը չստացավ 50+1 ձայն։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:
168.am-ը նախագահի աշխատակազմ գրավոր հարցում ուղարկեց՝ ցանկանալով պարզել, թե ինչո՞ւ է Արմեն Սարգսյանն առանձին ընդունել Գագիկ Ջհանգիրյանին, և արդյո՞ք ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը ԲԴԽ անդամների հավաքական կարծիքը չի ներկայացրել նախագահին:
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով կամ, ինչպես առավել հայտնի է, «Մարտի 1-ի քրեական գործով» նախկին մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունի Հարությունյանն այսօր` 09.04.2021թ.-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայից փոստային առաքման միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել:
«Եթե նույնիսկ տեղի ունենան ընտրություններ, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, ընդդիմությունը չի ընդունելու, պայքարն ավելի սաստկանալու է, եթե ընդդիմությունը հաղթեց, Նիկոլն այդպես հեզ, փափուկ ձևով չի հանձնելու իր իշխանությունը, արյունահեղությունն ու երկու կողմի ավելի լարվածությունն անխուսափելի է: Դեռ հույս ունեմ, ինչպես մոտ անցյալում հավատում էի, որ մեր երկրի փրկությունը ռազմական հեղաշրջումն է, էլի հույս ունեմ, որ մի զինվորական տղամարդ, իսկական սպա, արժանապատիվ սպա այդ քայլին կդիմի և թույլ չի տա արյունահեղություն, կփրկի երկիրը, կհանի այս դժվար իրավիճակից: Նիկոլը հաղթեց՝ ընդդիմությունը չի հանդուրժելու, ընդդիմությունը հաղթեց՝ Նիկոլը հեշտությամբ չի զիջելու»,- ասաց Աճեմյանը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կառաջարակի ԱՄՆ-ի ռազմական բյուջեն 7 միլիարդ դոլարով կրճատել այն թվի համեմատությամբ, որն ամրագրել է նրա նախորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը:
«Հավանաբար ինչ-որ խոսակցություն եղել է և կա՛մ իրար ճիշտ չեն հասկացել, կա՛մ սրանք առաջ են ընկել ու տվել են խոստում, որի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերված չեն եղել։ Երկրորդը՝ իմ ընկալմամբ, սա Ալիևի հերթական ապտակն է Փաշինյանին, որովհետև Ալիևը վերջին 30 տարվա իր նվաստ ու ճղճիմ կարգավիճակն ինչ-որ մեկի վրայից պետք է հանի և գտել է իրենից էլ ավելի նվաստին ու ճղճիմին։ Նա փորձում է ինքնահաստատվել Փաշինյանի հաշվին, սա նորմալ է, և դա այսուհետև լինելու է մեր իրողությունը»,- նշեց Արմինե Ադիբեկյանը։
Անհետ կորածների ու գերիների հարազատները շարունակում են շրջափակված պահել ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը: Երկու օր շարունակ նրանք հանդիպում էին պահանջում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ։