Արտաքուստ սովորական աշխատանքային հարաբերություններ են, սակայն բանն այն է, որ այս պարագայում գործ ունենք անձի հետ, որի ավանդը մեր երկրին ու ժողովրդին բավականին մեծ է: Բոլոր իշխանություններն էլ նրա հանդեպ յուրահատուկ վերաբերմունք են ունեցել՝ իր կատարած հերոսությունների համար:
Ռուսաստանը կսահմանափակի ավիափոխադրումները Թուրքիայի և Տանզանիայի հետ կորոնավիրուսի տարածման աճի տեմպերով պայմանավորված:
Մոսկվայի ֆիթնես-ակումբներից մեկում այցելուն հրազենի միջոցով սպանել է մեկ այլ այցելուի: Լրատվամիջոցները հայտնում են, որ մահացածը ծագումով ադրբեջանցի 40-ամյա «օրենքով գող» Ալի Հեյդարովն է:
«Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 7-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:
«Փաստ» թերթը գրում է․ «Ի՞նչ էր պետք մարդկանց հատկապես նոյեմբերի 9-ից հետո՝ ճշմարտացի խոսք, հոգատարություն, բացատրություն, թե ինչն ինչպես է տեղի ունեցել, ինչո՞ւ շատ հարցեր պատերազմի փաստացի ավարտից և, ներեցեք անձնական որակման համար, բայց խայտառակ, ստորացուցիչ, անհասկանալի և ամոթի համաձայնագրի ստորագրումից հետո այդպես էլ լուծում չեն ստանում, օրինակ՝ ինչո՞ւ այդքան հեշտ, պայմանավորված օր ու ժամին Մոնթեի ծննդյան օրը նրա իսկ ազատագրած Քարվաճառը թշնամուն հանձնեցինք, մինչդեռ մեր գերիները մինչ այսօր շարունակում են կյանքի պայքար մղել ոչ բարով հարևան, այո՛, թշնամի երկրի բանտերում։
Իսկ ես ասում եմ, որ այդ պատերազմում կարելի էր առնավազն չպարտվել և կապիտուլյացիայի չենթարկվել, եթե դուք վերջին երեք տարիներին Հայաստանի Հանրապետության և որոշ դեպքերում էլ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին Ձեր «նպաստը» չբերեիք անվտանգության համակարգերի և ԶՈւ քանդմանն ու թուլացմանը:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Այս մարդիկ ամբողջությամբ հատել են բարոյական բոլոր սահմանները, և այսօր չկա որևէ քայլ, որը կարող է զարմանք առաջացնել: Անդրադառնալով իշխանության վարքագծին, խոսելով նաև անգամ խոցելի թեմաների վերաբերյալ չկշռադատված մոտեցումների մասին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչո՞ւ ենք կենտրոնանում ասֆալտի վրա, ինչո՞ւ ենք ասֆալտը մենք սիրում, որովհետև ասֆալտը, ասֆալտը էդ ասֆալտ ա, էդ բառը խանդաղատանքով է պետք արտասանել, էդ ասֆալտը դա էն ասֆալտը չի»,-ուղիղ երկու տարի առաջ ասում էր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի ճանապարհների մասին և հավելելով, որ «պարտադիր չէ՝ ասֆալտով լինի, տարբեր տեխնոլոգիաներ կան»։
«Իրավունք» թերթի տեղեկությունների համաձայն, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բավական լարված իրավիճակ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում: Դեռ որեւէ մեկը չգիտի, թե ով կհայտնվի կուսակցության նախընտրական ցուցակի հնարավոր անցողիկ տեղերում, իսկ ով` ընդհանրապես դուրս կմնա ցուցակից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է նախընտրական հուժկու շոուներ բեմադրել եւ ապօրինի ծագում ունեցող որոշ գույքեր վերադարձնել պետությանը՝ բավարարելով պողոսներին եւ ցույց տալով, թե թալանված գումարների վերադարձի ժամանակն է։
Բանն այն է, որ Փաշինյանը փորձում է հանրության շրջանում առկա ծայրահեղ բացասական դիրքորոշումը մեղմելու քայլեր գտնել, որոնցից մեկն էլ անունը փոխելն է, քանի որ «Իմ քայլը» եւ «Քաղաքացիական պայմանագիր» անուններն ինքնին հակակրանք են առաջացնում հասարակության շրջանում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, որը, ըստ նախատեսվածի, այսօր՝ ապրիլի 13-ին, պետք է գործուղվեր նախ Մոսկվա, հաջորդ օրն էլ Սանկտ Պետերբուրգում մասնակցեր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքներին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Հնդկաստանի պետական կարգավորիչի՝ դեղամիջոցների բնագավառում փորձագետների կոմիտեն ապրիլի 12-ին հերթական անգամ կքննարկի ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի շտապ օգտագործման հայտը: Այդ մասին հաղորդել էANI գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին վերադարձել է Մեծ Բրիտանիա, որպեսզի մասնակցի իր պապի՝ արքայազն Ֆիլիպի՝ ապրիլի 17-ին կայանալիք հրաժեշտի արարողությանը:
Ճիչերն արձակվում են, դժգոհությունը պարպվում է, և մարդիկ շարունակում են հանդուրժել այն խորքային անբարոյականությունն ու հակարժեքայնությունը, որոնք ծնում են այս կամ այն գռեհիկ երևույթը։ Եվ եթե հասարակությունն արցախյան պատերազմում կրած խայտառակ պարտությունից 6 ամիս անց հանդուրժում է գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ապա պարտավոր է հանդուրժել նաև առանձին անձանց ու խմբերի լպիրշ կենսակերպն ու հրավառության ժայթքումները գերեզմանի վերածված երկրում։ Այդպես առնվազն ավելի ազնիվ կլինի։
Իրանի իշխանությունները որոշել են այն մարդու ինքնությունը, որը վթար է կազմակերպել Նաթանզի ատոմային օբյեկտում: Ապրիլի 12-ին այդ մասին տեղեկացրել է Nournews գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկատվության (հետախուզության) նախարարության մի աղբյուր։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է:
«Այս պահին հաշվի առնելով մեր քաղաքական ուժի հետագիծը, որ մենք, 15 տարի է՝ խորհրդարանում ենք և եղել ենք երկրորդ ուժը, հիմա մեր հերթն է, մենք ենք գալու իշխանության, Գագիկ Ծառուկյանը պետք է լինի երկրի ղեկավար»,- նման հայտարարություն է արել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր, խորհրդարանական հանձնաժողովներից մեկի նախագահ Միքայել Մելքումյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր-անդամ Վահե Դավթյանն է:
«Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Շուշիի մոտակայքում ադրբեջանցի սակրավորների «հայտնաբերած» և որպես «Իսկանդերի» հրթիռի բեկոր ներկայացրած զինամթերքի մասին։
Կառավարության 11 ներկայացուցիչ դիմում է ներկայացրել, որ դադարեցնի իր անդամակցությունը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին: Սա այս ամսվա մեջ արդեն երկրորդ հարվածն է Մայր բուհին: Ապրիլի 1-ին էլ կառավարության ներկայացուցիչների և 2 դասախոսների բացակայության պատճառով տապալվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր բուհի 2019-20 ուստարվա հաշվետվությունը և զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված աշխատանքների կատարողականը, ինչպես նաև կայացվեր որոշում ԵՊՀ-ի կառավարիչ-ռեկտորի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության վերաբերյալ: Արդյոք կապ կա՞ այս երկու դեպքերի միջև, և ի՞նչ նպատակ են հետապնդում:
Կարծում եմ՝ բոլորին էլ պարզ էր՝ ինչ նպատակ էր հետապնդում և ովքեր էին լինելու նման պատժիչ գործողությունների թիրախները․ բոլոր այն դատավորները, որոնք այս ժամանակահատվածում, չնայած բոլոր ճնշումների, վարչապետի աշխատակազմի անձանց անմիջական մասնակցությունների՝ կարողացել են լինել օբյեկտիվ և անկախ։
ԱՄՆ-ը եւ Չինաստանը անցած հանգստյան օրերին կտրուկ ակտիվացրել են իրենց ռազմական գործունեությունը Հարավչինական ծովի ջրատարածքում։ Այն տարածքային վեճերի օբյեկտ է Չինաստանի եւ տարածաշրջանի մի քանի պետությունների միջեւ:
ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2020թ.-ի ընթացքում հանրապետությունում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ 2019թ. հետ համեմատությամբ: Այս մասին հայտնում է Դատախազությունը:
«Հայոց ամրոցը 2020 թվականին ընկել է, որովհետև 2018 թվականին մեջից բացվել է։ 2018 թվականին այդ տրոյական ոչխարին բերեցին մեր պարիսպների մոտ, ժողովուրդն այդ նրան բերեց միջնաբերդ, և 2,5 տարի հետո այդ տրոյական ոչխարը հանձնեց հայկական ամրոցը։ Մեր հայկական բանակը երբեք այսպես բրախած չի եղել»,- շեշտեց նա։
Առաջին հայացքից այն օբյեկտիվորեն կապված է 2020 թվականի աշնանային պատերազմի և դրա խայտառակ արդյունքների հետ, սակայն, երբ զուգահեռ հաշվի ես առնում Հայաստանից զորակոչի դադարեցումը դեպի Արցախ, հանրության շրջանում պետական մակարդակով իրականացվող հակաղարաբաղյան քարոզչությունը, ապա այս ամենը սպառնում է վերածվելու հակաարցախյան շարժման:
Ապրիլի 11-ին և 12-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգը: