
ԱՄՆ-ը Թուրքիային ծանուցել է, որ հաջորդ շաբաթ երկու ռազմանավ կանցնի Բոսֆորով

Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի երկու ռազմանավ կանցնի Բոսֆորի նեղուցով Սեւ ծով եւ այնտեղ կգտնվի մինչեւ մայիսի 4-ը: Ապրիլի 9-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մի աղբյուր:
«Մոնտրյոյի կոնվենցիային համապատասխան 15 օր առաջ դիվանիագիտական ուղիներով մեզ ծանուցել են, որ ԱՄՆ-ի երկու ռազմանավ կմտնի Սեւ ծով: Նավերը Սեւ ծովում կգտնվեն մինչեւ մայիսի 4-ը»,- ասել է գործակալության զրուցակիցը: