 
                        Կորոնավիրուսից բուժվող չորս մարդ է մահացել Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի պատճառով
 
                                    Հնդկաստանի Նագպուր քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված անձինք, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 4 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հրդեհը բռնկվել է հիվանդանոցի առաջին հարկում: Հրդեհի ծուխը տարածվել է երկրորդ հարկում, որտեղի վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստանում 10 հիվանդ: Հիվանդանոցի աշխատակազմին հաջողվել է փրկել միայն վեցին:
Աղբյուրները հայտնում են, որ 27 այլ հիվանդ ծանր վիճակում տեղափոխվել են այլ հիվանդանոցներ:
Հրդեհի բռնկման հստակ պատճառը հայտնի չէ, ենթադրվում է, որ այն առաջացել է կարճ միացման հետևանքով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        