Հայաստանի և Ռուսաստանի ԱՕԿ-ները համագործակցության հուշագիր են ստորագրել
Հայաստանի և Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտենները համագործակցության հուշագիր են ստորագրել:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներ Ստանիսլավ Պոզդնյակովը և Գագիկ Ծառուկյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին: Դա պայմանավորում է երկու երկրների մարզական ֆեդերացիաների, մարզակառույցների, մարզական գերատեսչությունների և բնագավառի մյուս կառույցների մասնագետների, մարզիչների, մարզիկների համար փոխայցելությունների կարգով կազմակերպել համատեղ ուսումնամարզական հավաքներ, դասընթացներ, տեսագործնական պարապմունքներ,փորձի փոխանակումներ և այլ միջոցառումներ:
2021թ. ապրիլի 9 -ին կողմերի ստորագրած հուշագիրը ուժի մեջ է լինելու չորս տարով: