
Բայդենն ԱՄՆ-ի պաշտպանության ծախսերը Թրամփի համեմատությամբ կնվազեցնի. Bloomberg

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կառաջարակի ԱՄՆ-ի ռազմական բյուջեն 7 միլիարդ դոլարով կրճատել այն թվի համեմատությամբ, որն ամրագրել է նրա նախորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը: Ապրիլի 8-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Գործակալության տվյալներով՝ Բայդենն ապրիլի 9-ին կներկայացնի պետական ծախսերի, այդ թվում պաշտպանական ծախերի առաջարկությունները, որոնց համաձայն Պենտագոնի կարիքների համար անհրաժեշտ կլինի ծախսել 715 միլիարդ դոլար:
Ըստ որում Թրամփի վարչակազմը պաշտպանության բյուջեում ամրագրել էր 722 միլիարդ դոլար: Դա կլինի ընդառաջ քայլ Դեմոկրատական կուսակցության այն ներկայացուցիչներին, որոնք պնդում են, որ կրճատվեն ռազմական ծախսերը: Ինչպես նշում է գործակալությունը, իրական արտահայտությամբ նվազեցումը Թրամփի վարչակազմի առաջարկության համեմատությամբ կկազմի սոսկ 0,4 տոկոս գնաճի պատճառով: Այս տարվա ֆիսկալ բյուջեն երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ չի բաժանվի ռազմական եւ այլ ծախսերի, ինչն ԱՄՆ-ի Կոնգրեսին հնարավորություն կընձեռի կրճատելու պաշտպանական բյուջեն եւ այն վերաբաշխելու այլ կարիքների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: