ԱՄՆ պետքարտուղարության (պետդեպարտամենտ) մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավում ՔՊ-ն արդեն իսկ հատել է ընտրախախտումների հնարավոր բոլոր սահմանները։ Է՛լ վարչական ռեսուրսի կոպիտ չարաշահում, է՛լ մարզաբնակների գրանցումներ Երևանում, է՛լ ահռելի ծավալի արտաքին գովազդ՝ անհայտ աղբյուրներից ֆինանսավորմամբ, է՛լ հիմնական մրցակիցների հասցեին գոտկատեղից ցածր կեղտոտ հակաքարոզչություն։
Ադրբեջանից երեկ ստացել ենք առաջարկներ. դժբախտաբար, էական հարցեր կան, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից. Միրզոյան
«Այսօր ԱԺ դահլիճում կատարվեց մի ահավոր բան. Ղարաբաղյան բանակցությունների 20-23 տարիներին երբևէ Ալմա Աթայի հռչակագիր տերմին չօգտագործվելուց հետո, արդեն 2 տարի Ալմա Աթայի հռչակագիրը դրվեց Ալիևի, տարբեր երկրների բանակցողների, պետական գործիչների բերանը»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Պատվիրակության անդամները տարբեր երկրներից են, մասնավորապես՝ Բելգիայից, Դանիայից, Հունգարիայից, Վրաստանից, Շվեդիայից, Սերբիայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից։
Ինչո՞ւ է հետաձգվում Ցեղասպանության հուշահամալիրի նորոգումը. կա՞ միտում 110-րդ տարելիցի միջոցառումը ձախողելու. պատգամավորը՝ նախարարին
Նկուղները կողպված են. ապաստարանների մասին հարցիս 2 ամիս է չեք պատասխանել. Գառնիկ Դանիելյանը՝ նախարարին
Այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ Ալմա Աթայի հռչակագիրը կամ Բելովեժյան համաձայնագրին միանալու մասին Ալմա Աթայի արձանագրությունը, որը քաղաքական ամրագրում է ստացել Ալմա Աթայի հռչակագրով, ստորագրել են հետխորհրդային բոլոր պետությունները, բացի Մերձբալթյան երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանը, Հայաստանը։
Ներկա պայմաններում Ձեր ընտրությունն այս պաշտոնում իրական հույս է առաջին հերթին Արցախի բնակիչների, բայց նաև մեզանից յուրաքանչյուրի համար, որոնք հատկապես ուշադիր են այն զարգացումներին, որոնք հնարավորություն կտան վերացնել ներկայիս շրջափակումն ու ամենօրյա տառապանքը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր խորհրդարանում հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե ինչպիսին է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը, երբ ԱԺ-ում քննարկվի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Օսթինը մերժում է ստացել Վրաստանի իշխանություններից, սակայն վրացական իշխանությունները թաքցրել են այդ փաստը։
«Ալմա Աթայի հռչակագրին միանալու արձանագրության առումով գուցե այդքան էլ ճշգրիտ չեմ եղել, բայց բառի բուն իմաստի և ոգու իմաստով ճշգրիտ եմ եղել, որովհետև Ալմա Աթայի արձանագրությունը ձեր նշած պայմանագրին՝ Սովետական Միության, ըստ էության, կազմալուծման և անկախ պետություններ դառնալու՝ Բելովեժյան, միանալու մասին է, և այդ հայտարարության համատեքստում է ընդունվել Ալմա Աթայի հռչակագիրը»,- ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե ե՞րբ Ալմա Աթայի հռչակագիրը դարձավ Արցախյան հարցի կարգավորման հիմք, և ո՞վ է դրա նախաձեռնողը։
Արցախում նման տրամադրություններ չկան և առհասարակ՝ շատ վտանգավոր է նման թեզեր բերել դաշտ, որովհետև դա նույնն է, ինչ հանձնվելը, նույնն է՝ հետ կանգնել հարյուրավոր տարիների պայքարից, որը հայ ազգը վարում է թշնամիների դեմ։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանի գրառմանը, որով դիմել է Արցախի նախագահին ու ԱԺ նախագահին՝ հորդորելով քայլեր ձեռնարկել և արցախահայության համար «հումանիտար միջանցք» բացել։
Սամվել Շահրամանյանն ընդգծել է, որ պատասխանատու այս ժամանակաշրջանում անհրաժեշտ է իրականացնել համակարգված աշխատանք՝ արդյունավետորեն դիմակայելով արտաքին մարտահրավերներին ու երկրում պահպանելով ներքին կայունությունը և օրենքի գերակայությունը:
Գորիսի օդանավակայանը կարող է դառնալ ռեզերվային, եթե Կապանի օդանավակայանի չվերթները չեղարկվեն
Արցախի հետ բելգիական ֆրանսախոս բարեկամության խմբի համակարգող Անդրե Դյու Բուսը խմբի անունից շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահին՝ Սամվել Շահրամանյանին։
Աշխատավարձը 350 հազարից է սկսում. մնում ա ուսուցիչը ջանք գործադրի, գնա դա վերցնի. ՓաշինյանԱշխատավարձը 350 հազարից է սկսում. մնում ա ուսուցիչը ջանք գործադրի, գնա դա վերցնի. ՓաշինյանԱշխատավարձը 350 հազարից է սկսում. մնում ա ուսուցիչը ջանք գործադրի, գնա դա վերցնի. ՓաշինյանԱշխատավարձը 350 հազարից է սկսում. մնում ա ուսուցիչը ջանք գործադրի, գնա դա վերցնի. Փաշինյան
Սեպտեմբերի 13-ին Իրաքի ԱԳՆ ղեկավարը ժամանել էր Թեհրան, որտեղ իրանցի իր գործընկերոջ հետ բանակցություններում քննարկել էր հարցեր՝ կապված քրդական խմբավորումների զինաթափման հետ, ինչպես նաև այդ համաձայնագրի կատարման ժամկետները։
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր թիմակցի՝ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի խնդրանքով մեկնաբանեց Թուրքիայի տրանսպորտի նախարարի հայտարարությունը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, որում նա ասել էր, որ այդ միջանցքը կարևոր է, որի վերաբերյալ Ադրբեջանի հետ ինտենսիվ աշխատում են։
Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո վիրավորանքների և ոտնձգությունների արշավը լրագրողների, հատկապես՝ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի և NewDay.am լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի նկատմամբ ներկայումս պրոյեկտվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները լուսաբանող Անի Գևորգյանի վրա: Ասուլիսից հետո լրագրողի հասցեին համացանցում և էլեկտրոնային նամակներով տարածվող սպառնալիքները, ծանր վիրավորանքները, հայհոյանքները և ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը […]
Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո վիրավորանքների և ոտնձգությունների արշավը լրագրողների, հատկապես՝ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի և «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի նկատմամբ ներկայումս պրոյեկտվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները լուսաբանող Անի Գևորգյանի վրա: Ասուլիսից հետո լրագրողի հասցեին համացանցում և էլեկտրոնային նամակներով տարածվող սպառնալիքները, ծանր վիրավորանքները, հայհոյանքները և ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը նոր թափ են հավաքել:
Մինչ Հայաստանի ու Ռուսաստանի փորձագիտական շրջանակներն ահազանգում են հայ-ռուսական հարաբերություններում առկա լարման մասին՝ Հայաստանից և Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով հնչում են վստահեցումներ, որ խնդիրներ իրականում չկան:
Ադրբեջանն առ այս պահը հրաժարվում է կատարել ՌԴ միջնորդությամբ ներկայացված առաջարկի` իրեն վերաբերող հատվածը` բացել «Լաչինի միջանցքը» և հնարավորություն տալ Կարմիր Խաչի միջազգային առաքելությանը, ռուս խաղաղապահներին և Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարող մասնավոր ընկերություններին` մուտք գործել Արցախի Հանրապետություն:
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու որոշումը Հայաստանն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով, որովհետև այն իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է Հայաստանի տարածքը ու գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում, Հայաստանը պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնությանը` սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը արձանագրելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային […]
Կիմ Չեն Ընը վստահություն է հայտնել, որ Պուտինի հետ հանդիպումը կծառայի այն բանին, որ ռուս-կորեական բարեկամական հարաբերությունները վերածվեն «ռազմավարական համագործակցության անխախտ հարաբերությունների»։
Դեսպան Օլիվիե Դըկոտինյին, կարևորելով իր այցը Արմավիրի մարզ, նշել է, որ ցանկություն ունի ճանաչել մարզը, բացահայտել մարզի ներուժը՝ հետագա ռազմավարական ծրագրերի մշակման և դրանց իրականացման համար:
Հանդիպմանը ներկա էին նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Իվանա Դուարտեն:
Նյու Դելիում սեպտեմբերի 9-ին և 10-ին G20-ի գագաթնաժողովը տեղի էր ունենում Հնդկաստանի նախագահությամբ։
Կենդանի մնալու եւ փրկվելու շանսը միլիոնից մեկն է։
Դրա հետ մեկտեղ ԵՀ ղեկավարն անդրադարձել է անօրինական միգրացիայի խնդրին։