Ալմա Աթայի հռչակագիրը, այդ թվում՝ Հայաստանի անկախության վկայագիրն է. Նիկոլ Փաշինյան

Այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ Ալմա Աթայի հռչակագիրը կամ Բելովեժյան համաձայնագրին միանալու մասին Ալմա Աթայի արձանագրությունը, որը քաղաքական ամրագրում է  ստացել Ալմա Աթայի հռչակագրով,  ստորագրել են հետխորհրդային բոլոր պետությունները, բացի Մերձբալթյան երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանը, Հայաստանը։

«Ուզում եմ ընդգծեմ, որ Ալմա Աթայի հռչակագրով արձանագրվել է Հայաստանի անկախությունը և հետխորհրդային մյուս պետությունների։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ու խնդրել, որ պետք չէ Ալմա Աթայի արձանագրությունը և հռչակագիրը դեմոնիզացնել, որովհետև դեմոնիզացնել Ալմա Աթայի արձանագրությունը և հռչակագիրը, նշանակում է հարված հասցնել, դելեգիտիմացնել ՀՀ անկախությունը։

Հիշում եք, մեկ անգամ խոսել եմ կադաստրի վկայականի մասին, Ալմա Աթայի հռչակագիրը, այդ թվում՝ ՀՀ անկախության վկայագիրն է, միջազգային»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930