Բաժիններ՝

Թբիլիսին հերքել է Վրաստանում ռազմաբազա տեղակայելու ԱՄՆ-ի առաջարկության մասին լուրերը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ընդդիմադիր հեռուստաալիքի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե ԱՄՆ-ն Թբիլիսիին առաջարկել է բանակցություններ սկսել երկրում ամերիկյան ռազմաբազա տեղակայելու շուրջ։ Այդ մասին  տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

«Նշված տեղեկատվությունը տարածվում է քաղաքականապես կանխակալ անձի կողմից, ինչն այնուհետև առանձին ԶԼՄ-ների և քաղաքականապես ոչ օբյեկտիվ անձանց կողմից օգտագործվում է ապատեղեկատվության քարոզարշավ իրականացնելու համար», – ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության սեպտեմբերի 13-ի հայտարարության մեջ:

Նախօրյակին ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաալիքը հաղորդել էր, թե Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի ամիս առաջ Վրաստան այցելած ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն առաջարկել էր բանակցություններ վարել ռազմաբազա տեղակայելու շուրջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Օսթինը մերժում է ստացել Վրաստանի իշխանություններից, սակայն վրացական իշխանությունները թաքցրել են այդ փաստը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս