Լեռնային Ղարաբաղի հետ բելգիական ֆրանսախոս բարեկամության խումբը շնորհավորական ուղերձ է հղել Սամվել Շահրամանյանին

Արցախի հետ բելգիական ֆրանսախոս բարեկամության խմբի համակարգող Անդրե Դյու Բուսը խմբի անունից շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահին՝ Սամվել Շահրամանյանին։

Դյու Բյուսն իր շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ ներկա պայմաններում Սամվել Շահրամանյանի ընտրությունը առաջին հերթին հույս է Արցախի ժողովրդի համար, բայց նաեւ բոլոր նրանց համար, ովքեր առանձնահատուկ ուշադրություն են դարձնում պայմաններին, որոնք թույլ կտան վերացնել ներկայիս շրջափակումը, որն ամեն օր լրացուցիչ տառապանքներ է առաջացնում։ Արցախի հետ բարեկամության խմբի համակարգողը նշել է, որ նոր նախագահի ընտրությունը հերթական ապացույցն է, որ Արցախի Հանրապետությունում ժողովրդավարությունը մնում է հիմնարար արժեք։

«Խնդրում եմ, իմացեք, որ մենք հատկապես ուշադիր ենք զարգացող իրավիճակի հանդեպ, որն ազդում է մեզ վրա, քանի որ հնարավորություն, պատիվ ու հաճույք ենք ունեցել՝ բացահայտելու ձեր հոյակապ տարածաշրջանը և այնտեղ մեծահոգությամբ ու առատաձեռնությամբ հյուրընկալվել: Այս համատեքստում, առավել քան երբևէ, մեր լիակատար աջակցությունը Ձեզ հետ է», – ասված է Արցախի հետ ֆրանսախոս բելգիական բարեկամության խմբի անունից Սամվել Շահրամանյանին ուղղված գրությունում։

Արցախի հետ բելգիական ֆրանսախոս բարեկամության խումբը ստեղծվել է 2017 թվականին և համախմբում է շուրջ տասնհինգ ֆրանսախոս բելգիացի քաղաքական գործիչների տարբեր քաղաքական կուսակցություններից, ինչպես նաեւ ակադեմիկոսների եւ Բելգիայի քաղաքացիական հասարակության այլ գործիչների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930