Բաժիններ՝

Իրանը ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Իրաքի հետ սահմանին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրետանի և զրահապատ մեքենաներ է տեղափոխում Իրաքի հետ սահման։ Նման քայլի պատճառն այն է, որ մոտենում է սեպտեմբերի 19-ի վերջնաժամկետը, երբ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը պետք է զինաթափի քրդական խմբավորումներին, որոնք Թեհրանն ահաբեկչական է համարում։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Լրատվամիջոցը լուսանկարներ է տարածել, որոնք ցույց են տալիս հրետանու և տանկերի տեղափոխումը Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններ։

Հուլիսին Իրանի բարձրաստիճան ռազմական հրամանատարներից մեկն Իրաքի կառավարությանը նախազգուշացրել էր, որ եթե Իրաքի կառավարությունը մինչև սեպտեմբերի վերջնաժամկետը գործողություններ չձեռնարկի «թշնամական զինված խմբերի դեմ», ապա դա կարող է հանգեցնել նրանց դեմ Իրանի զինված ուժերի նոր հարվածների։

ԻՀՊԿ-ն 2022 թ․-ին մի շարք հարվածներ էր հասցրել Իրաքյան Քրդստանում այդ խմբերի դիրքերին։

Սեպտեմբերի 13-ին Իրաքի ԱԳՆ ղեկավարը ժամանել էր Թեհրան, որտեղ իրանցի իր գործընկերոջ հետ բանակցություններում քննարկել էր հարցեր՝ կապված քրդական խմբավորումների զինաթափման հետ, ինչպես նաև այդ համաձայնագրի կատարման ժամկետները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930