Փաշինյանը Ֆրանսիայի նախագահից ավելի շատ հայանպաստ տեսակետ կլսի, քան իր կաբինետում նստածներից
«Մոնարխ»-ի Արմեն Գինոսյանն ու նրա փեսա Արմեն Արչի-Սարդարյանը Կենտրոնի թաղապետի միջոցով են փորձում իրենց հարցերը կարգավորել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, թե ովքեր են շրջում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի հետ՝ որպես թիկնապահներ: Նրանք թաղային դեմքեր են, որոնց անունը շրջանառվել է այս կամ այն քրեական պատմության համատեքստում (Նալբանդյան-Վարդանանց խաչմերուկում գտնվող հայտնի «բոքսի դալան»-ի Արմենչիկը եւ ալավերդյանցի Բոյովը, ինչպես նաեւ շինարարական բիզնեսով հետաքրքրված Արմեն Արչի-Սարդարյանը, որը շինթույլտվությունների խնդիր ունի):
«Իմ հայրենի Վարդենիսում ամեն օր վայելում ենք խաղաղության կրակոցները և գիշերում ենք խաղաղության կրակոցների տակ։ Այդ պայմաններում հատկապես, այս պահի դրությամբ ահռելի կուտակումներ են Ադրբեջանի կողմից այդ հատվածում և Հայաստանի ու Արցախի սահմանամերձ բոլոր հատվածներում, սա նշանակում է, որ անվտանգային մարտահրավերներն ավելի առաջնային են։
Փաշինյանը Կառավարության նիստն օգտագործում է քարոզարշավի նպատակով. խոստանում է մանկապարտեզներ վերադարձնել երևանցիներին
Փաշինյանը Հայաստանի անունից է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ ոչ թե Արցախի. ՔՊ-ական պատգամավոր
Մենք Արցախի իշխանության փոխարեն չենք կարող խոսել՝ Հայաստանն իր ստորագրության տերն է. Ջուլհակյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց՝ Հայաստանը շարունակում է պնդել, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի։
Այսօր ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն անդրադարձան Ադրբեջանին ուղարկված Հայաստանի առաջարկներին, որոնց երկու օր առաջ արձագանքել էր պաշտոնական Բաքուն: Իշխանական պատգամավորները նշեցին, որ ծանոթ չեն դրանց բովանդակությանը։
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված։
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում, ներառյալ՝ կառուցվող մետաղաձուլական գործարանի հատվածը։
Սնեգուրին կհուղարկավորեն Քիշնևի կենտրոնական գերեզմանատանը՝ կնոջ կողքին։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները` ՈւՂԻՂ
Փաշինյանի ասածից նաև հետևում է, որ Հայաստանը անպաշտպան էր մնացել Ադրբեջանի առաջ, և հարկադրված էր ծնկի գալ Պրահայում։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊԲ-ից։
Ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է Հայաստանում վագներականների մասին հրապարակումները, այսօր Ազգային-ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ ԱԱԾ -ն վագներականների՞ է փնտրում:
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն` ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը POLITICO Europe պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ առիթներ ունեցել է Ուկրաինայի նախագահի հետ մեսիջներ փոխանակելու համար:
Առաջիկա ամիսներին կսկսենք Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքները. ըստ թուրքական լրատվամիջոցների, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն: Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները:
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել POLITICO Europe պարբերականին։ Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ։
Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիները սեպտեմբերի 8-ից պետք է տարանցիկ վիզա ստանան Միացյալ Թագավորության տարածքով այլ երկրներ մեկնելու համար։
«Կարծում ենք, որ այս տարի (2023) տնտեսական աճը կկազմի մոտավորապես 4.3 տոկոս: Գալիք տարի (2024) եթե քաղաքականությունը պահպանվի, իսկ խիստ ֆինանսավարկային միջավայրը և բարձր տոկոսները շարունակեն մնալ օրակարգում, կարծում ենք, որ կտատանվի 3 տոկոսի սահմաններում: 2025-ին էլ տնտեսական աճը կրկին պահպանելով՝ կհասնի 3.4 տոկոսի»:
Աշխարհում մոտ 2,6 միլիարդ մարդ 2023 թվականի դրությամբ ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի, ինչը 100 միլիոնով ավելի քիչ է, քան 2022 թվականին։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի հեռահաղորդակցության միջազգային միության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Չոր թվերով ու փաստերով Նիկոլ Փաշինյանի իշխանության դիմաց Արցախը ու Հայաստանը վճարել են 4000-ից ավելի մարդկային կյանքով, ազատագրված տարածքների ու Արցախի մեծ մասի, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների մի քանի հատվածների կորստով: Հայելային կերպով Ադրբեջանը ստացել է ճիշտ այնքան, որքան կորցրել են Արցախն ու Հայաստանը:
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանական ապատեղեկատվությունն այնպիսի «բարձունքներ» է նվաճել, որ նույնիսկ դաշտի նեղ մասնագետներն են մեծ դժվարությամբ իրենց ստիպում հերթով բոլորի վրայով անցնել:
Քանի որ արդեն երկրորդ օրն է, ինչ այս անհեթեթությունը տիրաժավորվում Հայաստանի հանրային լրատվամիջոցներով, նպատակահարմար եմ գտնում ևս մեկ անգամ արձանագրել հետևյալ հանրահայտ փաստերը.
«Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքներում անջատողականությունը խրախուսող հակասական հայտարարությունների հնչեցումը, չնայած Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու նրա հայտարարություններին, կասկածի տակ է դնում խաղաղության գործընթացի ապագան»։ Ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։