Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Սուրեն Վարոսյանը:
Հայաստանից դեպի Վրաստան զբոսաշրջիկների այցերը նվազել են մի քանի պատճառով` գնաճի, Բագրատաշենի անցակետի ժամանակավոր փակման, ինչպես նաև ՀՀ-ից ՌԴ քաղաքացիների հոսքն է պակասել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանը` անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ հայերը սկսել են քիչ նախընտրել հարևան երկիրը։
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այցելել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք, որտեղ իսրայելական բանակը գործողություններ է իրականացնում։
«Փաշինյանն ու Ալիևը համառորեն իրար վրա են գցում միմյանց հետ հանդիպել չցանկանալու պատճառը: Անկախ նրանից, թե ո՞վ է իրականում հրաժարվել Լոնդոնում առաջարկված երկկողմ հանդիպումից, կարելի է ենթադրել, որ:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր, քաղաքագետ Կարեն Բեքարյանն է:
Ինքը սնվում է ստի, կեղծիքի, ատելության մթնոլորտով. պետք է կտրել դա. Բագրատ սրբազան
«FIFA»-ն թարմացրել է ֆուտբոլի ազգային հավաքականների համաշխարհային վարկանիշային ցուցակի տվյալները, ինչի արդյունքում Թուրքիան բարելավել է իր դիրքերը:
Հունիսի 12-ին, երբ Ազգային ժողովում (ԱԺ) նիստ էր ընթանում, Բաղրամյան պողոտայում և հատկապես՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում մարդիկ խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում՝ ի դեպ, իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը:
«Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ ռազմական և պաշտպանական պարտավորությունները նվազեցնելու ուղղությամբ, ապա Ֆրանսիային սպասվում է Հայաստանի ռազմական և պաշտպանական վակումը լրացնելու դժվարին խնդիրների լուծում։ Պատրա՞ստ է արդյոք դրան այսօրվա Ֆրանսիան՝ դժվար է ասել:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն անդրադառնալով Լոնդոնում Փաշինյան-Ալիև չկայացած հանդիպման փաստին և կողմերի ներկայացրած հակասական մեկնաբանություններին՝ դա համարեց Փաշինյանի կողմից փախուստ, որովհետև, ըստ քաղաքագետի, Հայաստանը ներկայացնողը շատ լավ գիտակցում է, թե ինչ ծանր վիճակում է իր ղեկավարած երկիրը։
Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Դենիսա Սակովան և երկրում Ուկրաինայի դեսպան Միրոսլավ Կաստրանը քննարկել են Կիևի կողմից ռուսական նավթի մի մասի տարանցման հետ կապված սահմանափակումներին վերաբերող հարցեր։
Վրաստանում բիզնեսի և ներդրումային պայմաններն առողջ են, սակայն, այնուամենայնիվ, մշտապես առկա է անվստահությունը դատական ոլորտի կարողությունների նկատմամբ։ Այս մասին նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Ներդրումային միջավայր 2024-Վրաստան» զեկույցում:
Լոնդոնի Բլենհայմյան պալատում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ:
Հուլիսի 15-ից Հայաստանում մեկնարկել է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որին ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը տևելու է մինչև հուլիսի 24-ը: Ցանկացած զորավարժության անցկացումը կամ դրան մասնակցությունը՝ լինի խաղաղապահ թե ոչ խաղաղապահ, ՀՀ զինված ուժերի համար օգտակար է: Այլ հարց է, որ իշխանամերձ փորձագետները չափազանցնում են դրանց դերակատարությունը, բացառիկության ֆոն հաղորդում:
Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունում աշխատելու համար ԱՄՆ բանակի ներկայացուցչի նշանակումը Մոսկվայի հետ կապերը խզելու ուղղությամբ պաշտոնական Երևանի կողմից հետևողական քայլ է։ Gazeta.Ru-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Իրականում, Շարլ Միշելի այս հայտարարությունը «ինքնախոստովանություն» է: Ինքնախոստովանություն, որովհետեւ նա փաստորեն 2021 թվականի դեկտեմբերից միջնորդական նախաձեռնությամբ մտնելով Հայաստանի եւ Ադրբեջանի «միջեւ», փաստորեն լուծել է ոչ թե արդյունավետ միջնորդության խնդիր, այլ՝ Հայաստանին ու Ադրբեջանի դե յուրե դեմ առ դեմ թողնելու հարց:
#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ՝ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Ամերիկացի զինվորականներն ավարտել են ժամանակավոր նավամատույցի շահագործումը, որի նպատակն էր Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը։ Այս մասին հաղորդում է The Washington Post պարբերականը։
Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը հերթական անգամ փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը՝ մեղադրելով հայկական կողմին հանդիպումից հրաժարվելու մեջ։
«Չնայած Բաքվի և Երևանի միջև բանակցություններում զգալի առաջընթացին, խաղաղ գործընթացում հիմնական խոչընդոտն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներն են, որոնք պահպանվում են Հայաստանի սահմանադրությամբ և օրենսդրական ակտերում», – այսօր Լոնդոնում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի Դեյվիդ Լեմմիի հետ հանդիպմանը։
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ:
«Ռոսսելխոզնադզորը»՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը, Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս խմբաքանակներում խախտումներ է արձանագրել ու ժամանակավոր սահմանափակումներ կիրառելու որոշում կայացրել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։
Գագաթնաժողովի շրջանակում սպասվում են Նիկոլ Փաշինյանի այլ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:
Իհարկե, Փաշինյանի վարքագիծը նման է անպատասխանատու արկածախնդրության, որովհետև դուռ կարող է բացել նոր պատերազմի համար, որտեղ Հայաստանն ամբողջովին անպաշտպան ու առանց դաշնակիցների է մնալու Ադրբեջանի դիմաց (դա է լինելու երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու հետևանքը):
Մոսկվան Երևանից քայլեր է ակնկալում Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։ Այսօր հերթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Չինաստանը հույս ունի, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն կունենա ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) շրջանակներում համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունում ԶԼՄ-ների համար ընդունելության ժամանակ։