Բայրամովը վերստին պնդել է՝ Հայաստանի Սահմանադրությունն է հայ-ադրբեջանական կարգավորման խոչընդոտը

«Չնայած Բաքվի և Երևանի միջև բանակցություններում զգալի առաջընթացին, խաղաղ գործընթացում հիմնական խոչընդոտն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներն են, որոնք պահպանվում են Հայաստանի սահմանադրությամբ և օրենսդրական ակտերում», – այսօր Լոնդոնում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի Դեյվիդ Լեմմիի հետ հանդիպմանը։

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն, Բայրամովն այսօր երախտագիտություն է հայտնել «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովի շրջանակներում Միացյալ Թագավորության վարչապետի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման կազմակերպմանն ուղղված ջանքերի համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031