Երևանից հետագա քայլեր ենք ակնկալում. Զախարովան՝ Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման մասին

Մոսկվան Երևանից քայլեր է ակնկալում Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։ Այսօր հերթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Սյունիքում գլխավոր հյուպատոսության լիակատար աշխատանքն արագորեն սկսելու հարցում ՌԴ-ի տրամադրվածությունը չի փոխվել։

«Հայ գործընկերների հետ համատեղ ջանքերով հաջողվել է զգալիորեն առաջընթաց ունենալ այդ ուղղությամբ։ Մենք Երևանից ակնկալում ենք հետագա քայլեր, այդ թվում՝ հաշվի առնելով դիվանագիտական պրակտիկայում ընդունված հավասարության և փոխադարձության սկզբունքը»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031