
Փաշինյանը մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը:
Վերջինիս մասնակցել են նաև այլ երկրների առաջնորդներ և կազմակերպությունների ղեկավարներ: Փակ ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:
Գագաթնաժողովի շրջանակում սպասվում են Նիկոլ Փաշինյանի այլ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: