Չինաստանը հույս ունի՝ ՀՀ–ն ակտիվորեն կմասնակցի ՇՀԿ շրջանակում համագործակցությանը. Մին Չեն

Չինաստանը հույս ունի, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն կունենա ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) շրջանակներում համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունում ԶԼՄ-ների համար ընդունելության ժամանակ։

Նա հիշեցրել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում նախագահությունն անցնում է Չինաստանին։

«Այս համագործակցությունը Հայաստանին թույլ կտա էլ ավելի մեծ ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում»,- ասել է նա:
Չեն Մինի խոսքով՝ Չինաստանը ծրագրում է կիրառել ՇՀԿ պլատֆորմը տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման, հարավի հետ համագործակցության զարգացման գործում:

Ինչ վերաբերում է երկկողմ համագործակցությանը, ապա նա ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորվել են ավանդական բարեկամական հարաբերություններ, որոնք նոր դինամիկա են ստացել:

Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալը 2024-ին հասել է պատմական ռեկորդի. դիվանագետ

Այս առումով նա կարևոր է համարել վերջին շրջանում Հայաստանի և Չինաստանի պաշտոնյաների հաճախակի դարձած այցերն ու հանդիպումները։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին։Սկզբում դրա կազմում էին վեց երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 – ին նրանց միացան Հնդկաստանն ու Պակիստանը, իսկ 2023-ին՝ Իրանը, 2024-ի հուլիսին՝ Բելառուսը։ Հայաստանը դիտորդ է Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031