Բաժիններ՝

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Ամերիկացի զինվորականներն ավարտել են ժամանակավոր նավամատույցի շահագործումը, որի նպատակն էր Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը։ Այս մասին հաղորդում է The Washington Post պարբերականը։

Ըստ հրապարակման՝ հումանիտար առաքելությունը, որը ստեղծվել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրահանգով, նպաստել է միլիոնավոր կգ մարդասիրական օգնության մատակարարմանը, սակայն միևնույն ժամանակ բախվում էր մշտական բարդությունների։

«Նավամատույցի օգտագործմամբ ծովային առաքելությունն ավարտված է», – հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բրեդ Կուպերը։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգներն անկլավ մարդասիրական օգնության առաքման ջանքերը կկենտրոնացնի Իսրայելի Աշդոդի նավահանգստում, որը գտնվում է Գազայից հյուսիս։

Հրատարակությունը նշում է, որ գործարկումից անմիջապես հետո նախաձեռնությունը, որի համար Վաշինգտոնն ավելի քան 200 մլն դոլար է ծախսել, բախվել է բազմաթիվ խնդիրների։ Ուժգին ալիքները վնասել են կառույցը, ինչի պատճառով դրա աշխատանքը դադարեցվել է։ Բացի այդ, մարդասիրական օգնություն ցույց տվող խմբերը, որոնք պետք է զբաղվեին պարենի բաշխմամբ այն ափ հասնելուց հետո, հրաժարվել են դա անել՝ անձնակազմի անվտանգության համար անհանգստության պատճառով:

Կուպերը հայտնել է, որ մայիսի 17-ին գործողության մեկնարկից ի վեր նավամատույցի միջոցով Գազայի հատված է հասցվել մոտ 20 միլիոն ֆունտ (շուրջ 9000 տոննա) մարդասիրական օգնություն, ինչը Գազայի բնակչությանն անհրաժեշտ օգնության չնչին մասն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031