Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի  և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իսպանիա փոխգործակցության զարգացման տարբեր ուղղություններին վերաբերող հարցերի: Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսն ընդգծել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության զարգացման շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031