
Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը հերթական անգամ փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը՝ մեղադրելով հայկական կողմին հանդիպումից հրաժարվելու մեջ։
Այս մասին դեսպան Բալայանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ անդրադառնալով ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունենալու առաջարկից հրաժարվելուն։
«Ալիևյան ռեժիմի քարոզչությունն, ինչպես միշտ, անօգուտ կերպով փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը։ Հայաստանն առաջարկել է և դեռ պատրաստ է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև», – նշված է Տիգրան Բալայանի գրառման մեջ։
As usual the Aliyev regime propaganda uselessly tries to turn the reality upside down. #Armenia has suggested and still ready to organize a meeting between @NikolPashinyan & @presidentaz at the #EPC summit. https://t.co/O8hkc9dU5C
— Tigran Balayan (@tbalayan) July 18, 2024