
Սլովակիան և Ուկրաինան քննարկել են ռուսական նավթի մատակարարումների սահմանափակումների հարցը

Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Դենիսա Սակովան և երկրում Ուկրաինայի դեսպան Միրոսլավ Կաստրանը քննարկել են Կիևի կողմից ռուսական նավթի մի մասի տարանցման հետ կապված սահմանափակումներին վերաբերող հարցեր։
Այս մասին Սլովակիայի էկոնոմիկայի նախարարը նշել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ։
«Այսօր ես խոսեցի Սլովակիայում Ուկրաինայի դեսպան պարոն Միրոսլավ Կաստրանի հետ ուկրաինական պատժամիջոցների ցուցակի պատճառով՝ Սլովակիա նավթի որոշ մատակարարումների սահմանափակման հետ կապված ներկա իրավիճակի մասին», – նշել է Սակովան՝ հույս հայտնելով, որ այդ հարցը կլուծվի։