Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Մարզահամերգային համալիրում հրավիրած մեծ հավաքի ժամանակ Սրբազան պայքարի առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ վերսկսվում է պայքարի ակտիվ շրջանը և հոկտեմբերի 2-ին ժամը 18։30 ին հավաքվելու են Հանրապետության հրապարակում։
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերն իսրայելական հրետակոծությունների ֆոնին անհանգստություն են հայտնել, կապված՝ հարավային Լիբանանում խաղաղ բնակիչների անվտանգության հետ։
«Աշխարհում բոլորը ծիծաղում են. հարցնում են՝ ՀԱՊԿ-ից դուրս չեք գալիս, բայց այնպես եք անում, որ ձեզ դուրս հանեն այդ կառույցից։ Մինչդեռ, եթե պետության ղեկավարն ինքն իրեն ու երկիրը հարգեր, սպառնալիքի պարագայում առաջինը դուրս կգար։ Արդյունքում՝ ստացվում է մի վիճակ, երբ ռուսական կողմն ասում է՝ ուզում ես դուրս գաս, ինքդ առաջին քայլն արա, որպեսզի հաջորդիվ տեղի ունեցածի պատասխանատվությունը կրես անձամբ»,- ասաց Խալաթյանը։
Թուրք լրագրող Ռուշեն Չաքըրը «Medyascope TV»-ի կայքում տեղ գտած հոդվածում փորձել է բացատրել, թե ինչու է Էրդողանն այդքան ցանկանում հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:
Սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր. «Մեր ձախողումը ո՞րն է եղել. առաջնային անվտանգության համակարգի մեխանիզմը սա է եղել. անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել Մոսկվա, ուրիշ որևէ տարբերակ կամ մեխանիզմ չկա: Այժմ այդպես չէ, այժմ առաջնահերթ մենք ենք որոշում որոշումներ կայացնել»:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը և ԶՊՄԿ-ի գլխավոր տնրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը կալանավորվել են։
Ցանցի ադրբեջանական հատվածում պնդումներ են տարածվել, որ վերջերս որոշ ադրբեջանցիներ, ովքեր ապօրինի բնակեցվել են Ալիևի ռեժիմի կողմից օկուպացված հայկական Արցախում, վերադառնում են Բաքու։
Լիբանանի կրթության նախարար Աբբաս Ալ-Հալաբին կարգադրել է սեպտեմբերի 24-ին դադարեցնել դասերը Լիբանանի բոլոր ուսումնական հաստատություններում՝ Լիբանանի հարավում իսրայելական ռմբակոծությունների ուժեղացման պատճառով։
Այս մասին X իր էջում տեղադրված տեսաուղերձում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Արվում են ուղիղ, համարձակ հայտարարություններ, որոնց վրա հայկական կողմն աչք է փակում՝ մինչև հիմա հուսալով, թե հնարավոր է Թուրքիային տարանջատել Ադրբեջանից ու հարաբերություններ կառուցել՝ առանց ադրբեջանական ազդեցության։ Պետք է հասկանանք, որ այս հարցում Թուրքիան, դասական իմաստով, գտնվում է ադրբեջանական ազդեցության տակ և որևէ քայլ չի անելու, քանի դեռ Ադրբեջանն իր օրակարգը չի բավարարել»։
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրամանագիր է ստորագրել երկրի նոր կառավարություն ձևավորելու մասին, որում, մասնավորապես, փոխվել է արտաքին գործերի նախարարը:
Սեպտեմբերի 23-ին Նիդերլանդների Թագավորություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի աշխատակազմի արտաքին գործերի և պաշտպանության հարցերով խորհրդական Մարտեն Բուֆի հետ։
Ըստ Իրանի մաքսային վարչակազմի հաշվետվության՝ Հիջրայի առաջին 5 ամսվա կտրվածքով ընդլայնված տարածաշրջանում Հայաստանն Իրանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում, հայտնում է Tehran Times-ը։
«Հայաստանին պետք չէ միջանցք որևէ տեսքով․ պետք չէ միջանցք, որտեղ կանգնելու են թուրքերը, կամ՝ ռուսները, և կամ՝ որևէ ընկերություն, որը, հնարավոր է՝ վաճառի ՀՀ շահերը,- շեշտեց Հրանտ Միքայելյանը, ապա անդրադառնալով այս իրավիճակի այլընտրանքներին՝ նկատեց,- Իրավիճակն արդեն բավականին խորացել է․ հեշտ չի լինելու հաստատ։ Այդ ելքը պետք է փնտրել․ կան երկրներ, որոնք ևս չեն ուզում այդ միջանցքը՝ սկսենք Իրանից, չեմ կարծում, թե Ֆրանսիան ու Հնդկաստանն են շահագրգռված։ Այս հարցում, օրինակ, կարող ենք դաշնակիցներ ունենալ, բայց պետք է ունենալ հստակ դիրքորոշում, ինչը Փաշինյանը չունի»։
Ալիևը Փոլադ Բյուլբյուլօղլուն հետ է կանչել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի պաշտոնից: Այս մասին սեպտեմբերի 23-ին հայտնում է iarex.ru-ն:
Սա 2023 թ. հոկտեմբերից «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածների ընթացքում մեկ օրում զոհերի ամենամեծ թիվն է։ Իսրայելցի զինվորականները Լիբանանի քաղաքացիներին ավելի վաղ կոչ էին արել հեռանալ այն հատվածներից, որտեղ գործում է «Հեզբոլլահ»-ը։
Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողություններն ավելի քան 41 400 մարդու կյանք են խլել։
Հրաչյա Ղեւոնդյանի (Սպիտակցի Հայկոյի որդին հեղ․) գործով պաշտպանության կողմը ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել, որով խնդրել է Հրաչյա Ղեւոնդյանի նկատմամբ հարուցված քրեական հետապմդումը դադարեցնել եւ վարույթը կարճել հիմք ընդունելով երեք ատյանների կողմից հաստատված այն փաստը, որ բացակայում է Հրաչյա Ղեւոնդյանի կողմից իշխանության յուրացման նախապատրաստութրան հիմնավոր կասկածը։
Իսրայելն ինտենսիվ հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող ռազմական օբյեկտներին՝ երկրի խաղաղ բնակիչներին կոչ անելով հեռանալ այն հատվածներից, որտեղ գործում է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը։
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներն այցելել են Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հայ մարտիկների և նրանց օգնության հասած նավաստիների հիշատակին։
Հայկական ժողովրդավարությունը շատ յուրահատուկ ժողովրդավարություն է. Ռուբեն Մելիքյան
Սա «չերեզչուռ» բաստիոն է, սենց բաստիոն չի լինում. այս գործն աբսուրդի ժանրից է
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմը, ուղարկելով Բաքվի վերջին առաջարկների պատասխանը, բոլոր չհամաձայնեցված դրույթները հանել է խաղաղության պայմանագրի նախագծից:
Հանրային մեղադրողը արեց այն, ինչ Սամսոնյանն ու Սաղաթելյանը. կրկնեց հայհոյանքները. Մամիջանյան
Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնական Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստանի Անկախության հաստատման 33-ամյակի։
«Այս պահին չափից դուրս մշուշոտ է, որպեսզի մենք հավատանք, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, այդ պատճառով էլ կարծում եմ՝ այդ հարցին լուծում չի լինի։ Դրան գումարած այն, որ շատերը խոսում են Միացյալ Նահանգների միջնորդության մասին կամ նրա կողմից տրամադրվող հարթակի մասին, ամեն դեպքում ԱՄՆ-ում հեռացող վարչակարգ է, ուստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների նոր փուլի ականատես չենք լինի ընդհուպ մինչև դեկտեմբեր, մինչև նոր կառավարության ձևավորումը»,- շեշտեց մեր զրուցակիցը։
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակության անդամներն օրերս այցելել են Իջևանում տեղակայված Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելություն
Նոր քրեական դատավարության օրենսգիրքը նախնական դատալսումների համար նախատեսում է հստակ ընթացակարգեր, որոնք ունեն որոշակի հաջորդականություն, գրեթե բացառված է այդ հաջորդականությունը փոխելու հնարավորությունը։
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական ուժերն առավոտյան Սումիի մարզում անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել երթուղային ավտոբուսի, որի հետևանքով երկու մարդ է վիրավորվել։