
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներն այցելել են Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներն այցելել են Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հայ մարտիկների և նրանց օգնության հասած նավաստիների հիշատակին։
Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։
«Ֆրանսիայի դեսպանությունը հարգանքի տուրք մատուցեց Մուսա լեռան դիմադրության հայ մարտիկներին և իրենց ժառանգներին, ինչպես նաև ծովակալ Դարտիժի ֆրանսիացի նավաստիներին, ովքեր նրանց օգնության են հասել և փրկել ցեղասպանությունից։ Հիշում ենք հայ և ֆրանսիացի այս հերոսներին», – նշված է դեսպանության հրապարակման մեջ։