
Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները Հայաստանի Անկախության օրվա առթիվ լուսավորվել են հայկական եռագույնով

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնական Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստանի Անկախության հաստատման 33-ամյակի։ Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը՝ կից հրապարակելով տեսանյութ։
«Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ՝ Աթենքի կենտրոնական Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստանի Անկախության հաստատման 33-ամյակի», – նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ: