Ավստրալիան 10 միլիոն դոլար կուղղի Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի լուծմանը
Ավստրալիան լրացուցիչ 10 մլն դոլար կհատկացնի Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին հումանիտար ճգնաժամի լուծման համար: Այս մասին հայտնել է երկրի արտգործնախարարությունը։
«Մենք շարունակում ենք ձգտել Գազայի հատված անվտանգ, արագ և անխոչընդոտ հումանիտար մուտք ունենալուն։ Ֆինանսավորումը կուղղվի ՅՈՒՆԻՍԵՖ-ին և ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամին ու կենսականորեն կարևոր օգնություն կցուցաբերի՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց ու աղջիկներին», – պարզաբանել է երկրի արտաքին գործերի նախարար Փեննի Վոնգը:
2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողություններն ավելի քան 41 400 մարդու կյանք են խլել։