ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն այցելել է Իջևանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակության անդամներն օրերս այցելել են Իջևանում տեղակայված Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելություն: Այս մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։

«Պատիվ էր Իջևանում նախորդ շաբաթ հյուրընկալել Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշին, Գերմանիայի խորհրդարանի և  Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակությանն», – իր գրառման մեջ նշել է ԵՄ դիտորդական առաքելությունը՝ հավելելով, որ կողմերի միջև տեղի է ունեցել արդյունավետ քննարկում՝ կապված սահմանազատման վերջին գործընթացի և տեղում՝ առաքելության արժեքավոր աշխատանքի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30