Բաժիններ՝

Մեզ դժվար օրեր են սպասվում. Նեթանյահու

Մեզ դժվար օրեր են սպասվում։

Այս մասին X իր էջում տեղադրված տեսաուղերձում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել, ուզում եմ բացատրել մեր քաղաքականությունը. մենք սպառնալիքի չենք սպասում, մենք կանխում ենք այն։ Այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է և ցանկացած ժամանակ:

Մենք վերացնում ենք բարձրաստիճան զինյալներին, ոչնչացնում ենք ահաբեկիչներին, ոչնչացնում ենք հրթիռները և շատ ավելին: Մենք ոչնչացնում ենք նրանց, ովքեր փորձում են ոչնչացնել մեզ։

Ես խոստացել էի, որ մենք կփոխենք ուժերի հավասարակշռությունը հյուսիսում, և դա հենց այն է, ինչ մենք անում ենք։

Մենք ոչնչացնում ենք հազարավոր հրթիռներ՝ ուղղված Իսրայելի քաղաքների և Իսրայելի քաղաքացիների վրա։

Ես խնդրում եմ ձեզ ցուցաբերել համերաշխություն, վճռականություն, պատասխանատվություն և, իհարկե, համբերություն»,- ասել է Իսրայելի վարչապետը։

«Ես խնդրում եմ ձեզ, Իսրայելի քաղաքացիներ, երկու բան. նախ հետևեք թիկունքի հրամանատարության հրահանգներին, սա կյանքեր է փրկում:

Երկրորդ՝ եղեք համառ, պատասխանատու և վճռական»,-ասել է Նեթանյահուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս