
Լիբանանի ուսումնական հաստատություններում դասերը կդադարեցվեն

Լիբանանի կրթության նախարար Աբբաս Ալ-Հալաբին կարգադրել է սեպտեմբերի 24-ին դադարեցնել դասերը Լիբանանի բոլոր ուսումնական հաստատություններում՝ Լիբանանի հարավում իսրայելական ռմբակոծությունների ուժեղացման պատճառով։
Այս մասին ասվում է Լիբանանի կրթության նախարարության տարածած հայտարարության մեջ։ «Լիբանանի կրթության նախարար Աբբաս Ալ-Հալաբին կարգադրել է Լիբանանի բոլոր շրջաններում պետական և մասնավոր դպրոցները, քոլեջներն ու համալսարանները փակելու մասին», – ասվում է հաղորդագրության տեքստում։
Ավելի վաղ երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ նախապատրաստված պետական ուսումնական հաստատությունները կբացվեն որպես երկրի հարավային շրջաններից փախստականների համար ժամանակավոր տեղավորման կենտրոններ։