
Ալիևը փոխում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին

Ալիևը Փոլադ Բյուլբյուլօղլուն հետ է կանչել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի պաշտոնից: Այս մասին սեպտեմբերի 23-ին հայտնում է iarex.ru-ն:
Փոլադ Բյուլբյուլօղլին դեսպան էր նշանակվել 2006-ի ապրիլին, եւ ահա պետության ղեկավարի հրամանով հեռացվել էր պաշտոնից: Բյուլբյուլօղլին մինչև նշանակումը 18 տարի եղել է Հանրապետության մշակույթի նախարարության ղեկավար։
Նա ավարտել է Ադրբեջանի Ուզեյիր Հաջիբեկովի անվան պետական կոնսերվատորիան, զբաղվում է երաժշտությամբ և կատարում ադրբեջանական ժողովրդական երգեր: